Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տե՞ր, թե՞ սեփականատեր

Հակոբ Ավետիքյան
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Իրավաբան լինելու բնավ կարիք չկա հասկանալու համար այս բառերի իմաստային ու գործնական տարբերությունը: Սակայն դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին տգետ կամ անգետ ձեւանալ եւ իբր թե որպես նախանձախնդիր պաշտպանը Հայ եկեղեցու ունեցվածքի հանդես գալ: Նա հռետորակա՜ն պոռթկումով, մամուլի իր վերջին ասուլիսում, վկայակոչելով արդարադատության նախարարությունում գոյություն ունեցող ինչ-որ փաստաթուղթ՝ հարց տվեց լրագրողներին, թե պատկերացնո՞ւմ են, որ հայկական բոլոր եկեղեցիների տերը Գարեգին Բ. կաթողիկոսն է, նաեւ ժառանգելու իրավունքով: Անշուշտ նա, ինչպես նրա մանկլավիկները, Ամենայն հայոց կաթողիկոսին կոչեց իր ավազանի անունով, սակայն նրա բուն նպատակը ո՛չ թե այդ, այլ կրկնելն էր նախապես բազում անգամ իր կրկնածը, թե Վեհափառ Հայրապետը զավակ ունի, որը, պատկերացնո՞ւմ եք, ժառանգելու է, այսպես կոչված՝ բիրիկով, այդ բոլոր եկեղեցիները…

Բացում եմ մեր լավագույն՝ Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանի 4-րդ հատորի 409-րդ եւ հաջորդ էջերը: Տեր Աստված, իմաստային ինչպիսի՜ նրբերանգներ, ինչպիսի՜ գործառույթներ ունի մեր «Տէր» բառը, «Տէր» արմատը. բոլորն էլ աստվածայինի, մեծի, մեծավորի, ղեկավարի, տեր կանգնելու, պաշտպանելու, պահապանի, ավագի, խնամարկողի, հանձնառուի, պատասխանատուի եւ հարակից իմաստներով: Արի՛ զսպի քեզ ու մի ասա՝ քո տիրոջ…

Ձեռնածությունն (մանիպուլացիա) էլ սահմաններ ունի, նույնիսկ եթե ուղղված է ամենատգետներին, նրանց մոլորեցնելուն: Ի՞նչպես կարելի է եկեղեցի կառուցող, վերանորոգող մարդուն, դրա համար նվիրատուներ փնտրող, գտնող, անձամբ, նույնիսկ չափազանցված ուշադրությամբ կառուցապատմանը հսկող ու, վերջապես, դրանց տիրություն անող մարդուն՝ Գարեգին Բ կաթողիկոսին ամբաստանել ու զրպարտել սեփականություն ստեղծելու, որպես սեփականություն դրանք հետագայում ծախելու կամ ժառանգելու մեջ:

Ու քանի որ Ն. Փաշինյանը նույն ձեռնածությունը կրկնեց Ազգային ժողովի նիստում եւս ու ըստ էության արժանի պատասխան չստացավ՝ գեթ ի բացատրություն նրան ունկնդրողներին, որոնք իրավունք ունեն խնդրի էությունը իմանալու, կարծում եմ անհրաժեշտ է Եկեղեցու ունեցվածքի, շարժուն եւ անշարժ գույքի սեփականության իրավունքի վերաբերյալ մեր Եկեղեցում գոյություն ունեցող սկզբունքների մասին տեղեկություն տալ:

Ձեռքի տակ չունեմ որեւէ ցուցակ աշխարհում գոյություն ունեցող հայկական տաճարների, եկեղեցիների, մատուռների եւ այլ սրբավայրերի, հարակից կալվածքների, առավել եւս՝ դրանցում եղած շարժական գույքի, մասնավորաբար թանկարժեք իրերի վերաբերյալ, ինչը հենց մեր եկեղեցու բացթողումն է: Անշուշտ կան փոքր ու մեծ ուսումնասիրություններ եւ ալբոմներ եկեղեցապատկան տարբեր կառույցների ու գույքերի մասին: Սակայն դրանք մեծամասամբ վերաբերում են միայն հայտնիներին: Հետեւաբար, որպես աշխարհում մեր եկեղեցական կառույցների մոտավոր թիվ կարելի է ընդունել, ասենք, հազարը, ներառումով նվիրապետական չորս աթոռների՝ Ամենայն հայոց կաթողիկոսության, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսո պատրիարքությունների ունեցվածքը՝ իրենց ենթակա թեմերով եւ առանձին վիճակներով հանդերձ:

Ընդունված կարգ է, օրինականացված գրեթե, որ հին թե նոր եկեղեցիների ու հարակից կառույցների կալվածային օրինականացված փաստաթղթերը գտնվում են կա՛մ նվիրապետական համապատասխան աթոռների, կա՛մ թեմական մարմինների եւ կամ ծխական խորհուրդների (առանձնակի եկեղեցիների պարագայում) տրամադրության ու տնօրինության ներքո: Այսինքն ոչ ոք, եկեղեցական ինչ կարգ կամ պաշտոն էլ ունենա, առանց վերոհիշյալ մարմինների համաձայնության չի կարող ոչ միայն վաճառել, սեփականության իրավունքը ուրիշին տալ, կամ, նույնիսկ, վերանորոգել տվյալ կառույցը: Այսինքն, անգամ Ամենայն Հայոց Հայրապետը, Տանն Կիլիկիո կաթողիկոսը եւ կամ մեր զույգ պատրիարքներից որեւէ մեկը, ոչ էլ թեմակալ առաջնորդները չեն կարող կալվածային որեւէ միջամտություն կատարել դրանց վերաբերյալ, առանց համաձայնեցնելու ծխական, թեմական, հոգեւոր գերագույն կամ այլ խորհուրդների հետ, Ու երիցս սխալվում են անգիտակից մեր ժողովրդի մոլորեցված հատվածները, որոնք դեռեւս չեն հասկացել, որ Հայ եկեղեցին, ի տարբերություն քրիստոնյա այլ եկեղեցիների, հիմնական հարցերում ժողովրդավարական է, սկսելով հենց Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության համակարգից, որը ենթադրում է ընտրելու իրավունք ունեցող շուրջ 400 պատգամավորների քվե՝ աշխարհի բոլոր թեմերից եւ անկյուններից: Այլ խոսքով՝ առ ոչինչ են Նիկոլի, նրա մանկլավիկների ու տերերի ոտնձգությունները Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Այլ պարզապես՝ հակաժողովրդավարական ուժի կոպիտ միջամտություն են ժողովրդավար ինստիտուտի ու հայ ժողովրդի դեմ:

Օրինակ, Վեհափառը չի կարող որեւէ միջամտություն կատարել Կահիրեի հայոց առաջնորդանիստ տաճարի վերաբերյալ, որը կառուցվել է Գ. Կիւլպենկյանի «արդեամբ եւ ծախիւք», ինչպես գրված է տաճարի մուտքին: Եվ կամ՝ Փարիզի Ժան Գուժոն պողոտայի վրա Ալեքսանդր Մանթաշյանցի կառուցած տաճարի եւ կից կառույցի վերաբերյալ: Կամ Դետրոյթի Ս. Յովհաննես Մկրտիչ ոսկեգմբեթ տաճարի վերաբերյալ: Նույնը վերաբերում է նաեւ Կ. Պոլսում գործող եկեղեցիներին:

Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական տաճարներին եւ ունեցվածքին, ոչ մեկ կաթողիկոս կամ պատրիարք չի կարող անգամ մեկ սրբապատկեր փոխատեղել, օրինակ, միայն Հայ եւ Հույն եկեղեցիներին պատկանող Բեթղեհեմի Ս. Ծննդոց եւ/կամ միայն Կաթոլիկ, Հույն ուղղափառ եւ Հայ եկեղեցիներին պատկանող Ս. Հարության տաճարում:

Միով բանիվ, Նիկոլ Փաշինյանը չեղած տեղում չեղած ու չլինելիք հարց է առաջ մղում՝ օդից կախելով ինչ-որ փաստաթղթում արձանագրված «Տեր» բառը՝ որպես «ապացույց» սեփականատիրական նկրտումների, որոնք վերագրվում են Գարեգին Բ կաթողիկոսին՝ ընդամենը առաջ մղելու համար իր ծրագիրը, որի բուն նպատակը Վեհափառին զրկելն է Լուսավորչի գահից ու փոխարենը իրեն ենթարկեցնել Հայ առաքելական եկեղեցին՝ ի կատարումն ինչ-ինչ պատվերների եւ հընդառաջ խորհրդարանական ընտրությունների:

Մեզ մնում է կրկնել Աստծուն ուղղված մեր ժողովրդի խնդրանքը՝ «Թագավոր երկնավոր, զԵկեղեցիս քո անշարժ պահեա», նաեւ՝ կրկնել Կոմիտասի գրած Հայրապետական սրտառուչ մաղթերգը՝ դարձյալ Աստծուն ուղղված՝ «Տէր, անսասան պահիր դու միշտ եւ քո սիրած Մայր աթոռ»:

Եվ ըստ ամենայնի՝ «Տէր, կեցո դու զհայս»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը. Հայաստանի ազգային պատկերասրահում 20 տարի անց բացվեց Ժանսեմի ցուցահանդեսը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ժանսեմ. Կենդանի գծի վարպետը. Հայաստանի ազգային պատկերասրահում 20 տարի անց բացվեց Ժանսեմի ցուցահանդեսը

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական