Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ողջամտությունը մեզ թելադրում է ստորագրել խաղաղության պայմանագիրը. այլընտրանքը պատերազմն է. քաղաքագետ

29/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաղաղության պայմանագրի ստորագրման միակ ժամկետը, որ այսօր կա, մինչև տարեվերջ է, և այդ ժամկետը սահմանել է Վաշինգտոնը. Բայդենի վարչակազմը հանձնառու է պայմանագրի ստորագրմանը հասնել նշված ժամկետում, սակայն կստացվի՞ դա, թե ոչ, ոչ ոք հստակ կանխատեսել չի կարող, որովհետև իրավիճակն անընդհատ փոփոխվում է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կառավարության նիստում արած այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցնում են խաղաղության պայմանագրի տեքստը։

«Այն, որ ամերիկացիները ուզում են հասնել դրան, փաստ է։ Հայկական կողմն էլ է այս մասին ասել։ Այն, որ հայկական կողմը համաձայն է բոլոր ամերիկյան առաջարկություններին, դա էլ է փաստ։ Կա երկու կողմ, որոնք համաձայն չեն՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է փաստաթղթի ստորագրումից հետո ներհայաստանյան հնարավոր զարգացումներին, Դավիթ Ստեփանյանը նկատեց՝ կարծիքները տարբեր են, սակայն ինքը հույս ունի, որ ողջամտությունը կհաղթի։

«Իսկ ողջամտությունը մեզ թելադրում է ստորագրել այդ պայմանագիրը՝ սեղանին դրված պայմաններով, այն է՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա 1975 թվականի քարտեզով՝ առանց անկլավների, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների վերաբացում, այլ ոչ թե միայն Սյունիքով անցնող ճանապարհը։

Ի դեպ, ճանապարհը պետք է անցնի ոչ թե Մեղրիով, ինչպես ցանկանում են ռուսներն ու ադրբեջանցիները, այլ Սիսիանի հատվածով։ Դա նշված է այն քարտեզում, որը Հայաստան և Ադրբեջան բերել էր ԵԱՀկ Մինսկի խմբի ամերիկացի վերջին համանախագահը։

 Այսօր հենց դա է քննարկվում, այսինքն՝ քննարկվում է ճանապարհ, որտեղ լինելու է ՀՀ ինքնիշխանությունը և ոչ թե միջանցք։ Եվ երրորդ՝ պայմանագրի ստորագրումից հետո Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ՝ ամերիկյան միջնորդությամբ»,- նշեց Դավիթ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ 44-օրյան պատերազմից հետո սա այն մաքսիմումն է, որին կարող է հավակնել Հայաստանը. այլընտրանքը պատերազմն է։

Քաղաքագետի կարծիքով՝ բոլոր նրանք, որոնք չեն կիսում վերոնշյալ տեսակետը, ռեալիստ չեն կամ  սպասարկում են ռուսների և ադրբեջանցիների օրակարգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարարը բանակցում է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արգասիքն են. Ադրբեջանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱՄՆ – Իսրայելի համար պարզ դարձավ՝ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է. Վարդան Ոսկանյան

08/04/2026
Քաղաքականություն

Մենք պետք է Հայաստանի հետ հարաբերություններում լինենք առավելագույնս զգույշ և շրջահայաց. Լուկաշենկո

06/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ն ընտրություններով փորձում է լեգիտիմացնել հակասահմանադրական օրակարգը. Սուրեն Սուրենյանց

05/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արգասիքն են. Ադրբեջանի ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական