Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Շահրամանյան Սամվելն ամեն օր բանակցում է, զանգում է Բաքու

Շահրամանյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում:

Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, բանակցում է արցախցիների վերադարձի մասին. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին ներկայանալուց հետո, ճեպազրույցում ասել է  Սամվել Բաբայանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է արցախցիների  հարցերով հատուկ վարչություն ստեղծել.   ասել է Արցախի Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Նա  նշել է, որ մերժման պատճառներն անհայտ են, քանի որ անձամբ չի հանդիպել և չի խոսել Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ Բաբայանը ասել է, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։