Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

2024-ին ևս ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կհամագործակցեն

 ՆԱՏՕ-ն և Ուկրաինան 2024թ. համագործակցության ծրագիր են ստորագրել:

Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների հիման վրա  արված հայտարարության մեջ ասվում է, որ  ծրագիրը ներառում է Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստում և երկրի էներգետիկ անվտանգության ապահովում։

«ՆԱՏՕ-ն և Ուկրաինան արդեն համագործակցում են և որոշումներ են կայացնում իրավահավասարության հիման վրա հարցերի լայն շրջանակի, էներգետիկ անվտանգության, նորարարության, կիբերպաշտպանության վերաբերյալ»,- նշել են համագործակցող կողմերը։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում խոսել է Արևմուտք-Ուկրաինա համագործակցության մասին։ Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Իզվեստիա»-ին ասել է, որ 2024-ին Ուկրաինայի դեմ պատերազմը կշարունակվի, զինադադար չի լինի։