Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Մենք հետևում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում է։

Հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում. Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է նա։

Էրդողանի կարծիքով՝ Թուրքիան այդ հաղթանակը դիտարկում է ոչ թե որպես վերջնական նպատակ, այլ որպես Կովկասում խաղաղության ճանապարհի սկիզբ:

«Մենք չափազանց լավատես ենք կայուն խաղաղության հարցում։ Այդ ուղղությամբ Իլհամ Ալիևի ձեռնարկած քայլերն արժանի են հավանության։ Մենք հետևում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին»,-ասել է նա։