Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի ղեկավարությունը վերջապես լուրջ է վերաբերվել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցին. Շաֆիև

«Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը ակնկալվում է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Ճիշտ է, նման հույս կար մինչև անցյալ տարվա վերջ, բայց այս անգամ գործը շատ ավելի լուրջ է»,- ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը «վերջապես լուրջ է վերաբերվել այս հարցին»։

 «Ամենայն հավանականությամբ, տեղի ունեցած հանդիպումներում բանակցություններ են ընթանում փաստաթղթերի ստորագրման շուրջը։ Որոշ վիճելի կետեր դեռ կան։ Եթե ​​այս օրերին իրականացվող բանակցությունները հաջողությամբ պսակվեն, մեկ-երկու ամսվա ընթացքում արդյունքի կհասնենք»,-ասել է Շաֆիևը։

Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պաշտոնական Երևանը ստորագրել է  փաստաթղթեր։ Շաֆիևն ընդգծել է, որ չնայած դրան՝ Հայաստանը խուսափել է իր պարտավորությունների կատարումից։

Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի  ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հետ սահմանային անցակետի տեղադրման մասին՝ նա  կարծիք է հայտնել, որ այդ հարցը բանակցությունների առարկա չի դառնա։

Նշենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում եռակողմ հանդիպում է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։  Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն մի քանի օր։