Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը հայ վանականներին վտարում է Դադիվանքից

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք խմբ.)», – APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Նա հայտարարել է, որ հայերն այդ վանքի հետ կապ չունեն, իբր այն պատկանում է կովկասյան աղվաններին, և վաղ թե ուշ այն կկառավարվի աղվանաուդիական կրոնական համայնքի կողմից։