Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երեկ մահացավ Զայցևը, այսօր՝ Յուդաշկինը

59 տարեկանում մահացել է ռուս հայտնի մոդելավորող, դիզայներ, համաշխարհային նորաձեւության ճանաչված վարպետ Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը։ Նա պայքարում էր ծանր հիվանդության՝ քաղցկեղի դեմ։

Դիզայներն իր առաջին հավաքածուն ստեղծել է 1987 թվականին։

Նրա «Ֆաբերժե» (1991) հավաքածուն մեծ համարում ունեցավ։ Այն ցուցադրվել է Փարիզում։ Այդ զգեստներից մեկը հետագայում փոխանցվել է Լուվրին։

1994 թվականին բրենդը թողարկել է «pret-a-porte» առաջին հավաքածուն։

1995 թվականին կայացել է բրենդի առաջին օծանելիքի շնորհանդեսը։

1996 թվականին «Valentin Yudashkin» նորաձևության տունը ստացել է Փարիզի բարձր նորաձևության սինդիկատի թղթակից-անդամի կարգավիճակ։

1997 թվականին Մոսկվայում բացվել է «Valentin Yudashkin» առաջին բուտիկը։

Նշենք, որ ապրիլի 30-ին, 86 տարեկանում մահացել է ռուս մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը։

 Մոդելավորողը վերջին տարիներին ծանր հիվանդ էր։

Վյաչեսլավ Զայցևը որպես մոդելավորող հայտնի դարձավ դեռևս 1960-ականներին։ Նա խորհրդային առաջին մոդելավորողներից մեկն էր որը ճանաչում ձեռք բերեց Արևմուտքում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ նրան անվանում էին «Կարմիր Դիոր»: