Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կվնասի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը. Բայրամով

Ադրբեջանը ԵՄ-ի և նրա անդամ երկրների վստահելի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում ցուցաբերելը չի ​​նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ։

Բայրամովը նշել է. «ԵԽ խորհրդարանական վեհաժողովում հակաադրբեջանական  որոշման ընդունման և ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չվավերացման հետ կապված  նախաձեռնությունը չի ծառայում երկխոսությանը։

Նախարարն ընդգծել է, որ 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի և որոշ անդամ երկրների կողմից Հայաստանին ցանկացած պատրվակով ռազմական օգնություն տրամադրելը կվնասի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։