Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրին՝ գյումրեցիների՞, թե՞ ՔՊԿ-ի համար

Գեղամ Մկրտչյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն

Քաղաքը՝ իշխանափոխության ճանապարհին

Հանրապետության երկրորդ քաղաքում մի քանի օր շրջանառված խոսակցություններն իրականություն դարձան: Հոկտեմբերի 28-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Գյումրին ընդգրկող 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նույն օրն ստացել է համայնքային ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, ավելացնենք՝ նաեւ նրա առաջին տեղակալի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ: Նրանք քաղաքը կառավարող «Բալասանյան դաշինք» խմբակցության բոլոր անդամներն են:

Իսկ ամեն ինչ սկիզբ էր առել դրանից ավելի քան երկու շաբաթ առաջ, Բալասանյանների ընտանիքին պատկանող հայտնի «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասի սեփականաշնորհման առնչությամբ սկսված քրեական վարույթի շրջանակներում նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու, ապա գործող եւ նախկին երկու փոխքաղաքապետների ձերբակալություններից, որոնց հաջորդել է նաեւ իր՝ ԱՄՆ-ում բուժման նապատակով գտնվող Բալասանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը:

Առայժմ քաղաքապետարանը շարունակում է աշխատել առանց քաղաքապետի ու նրա տեղակալների (տնային կալանքի ենթարկված մյուս տեղակալի լիազորությունները դատարանի որոշմամբ կասեցված են), հրաժարական են ներկայացրել նաեւ համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականները, առնվազն երկու բաժինների վարիչներ: Նրանց կողմից որեւէ պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել:

Հատկապես մամուլում շրջանառվող տեսակետ է, թե 2021 թ. տեղական ընտրություններում այստեղ չստանալով քաղաքական մեծամասնություն, հանրապետությունում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը մտադրվել է քրեական գործընթաց ձեռնարկելու միջոցով տիրանալ քաղաքի իշխանության ղեկին: Մանավանդ՝ 2026թ. համապետական ընտրություններից առաջ, որի քարոզարշավը կարծես թե անուղղակիորեն սկսվել է:

Գյումրու ավագանին ունի 33 մանդատ, որոնք 2021 թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքներով բաժանվել էին 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Քանի որ նրանցից ոչ մեկը չէր ստացել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, առավելագույն ձայներ ստացած «Բալասանյան դաշինքն» իր 14 մանդատով եւ ՔՊ-ն իր 11 մանդատով կառավարող կոալիցիա էին կազմել, սակայն վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին ինչ-ինչ դժգոհությունների պատճառով հաժարվել էր համագործակցությունից:

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 18-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկելու է ազատված 14 մանդատների հարցը: «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամության ցուցակում մնացած 6 թեկնածուներից 5-ը եւս հրաժարվել են թեկնածությունից, իսկ 6-րդը բացակայում է՝ գտնվելով արտասահմանում: Ավագանու մնացած անդամները կարող են քվորում ապահովել եւ քաղաքապետ ընտրել: Եթե ոչ՝ ՔՊ-ն ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի եւ եկող տարի ընտրություններ կանցկացվեն: Այդ պաշտոնակատարը հավանաբար կլինի մի շրջան Շիրակի հերթական մարզպետ աշխատած, ապա այդ պաշտոնից ազատված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Կարեն Սարուխանյանը: Որին քաղաքում շատ չեն ճանաչում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Թերեզա Հովհաննիսյան. նա մարդկանց վերադարձնում է ժպիտները

Հաջորդ գրառումը

Բաքու մեկնելը թե՛ «ժամանակի վատնում» է, թե՛ ոճրագործի արդարացում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բաքու մեկնելը թե՛ «ժամանակի վատնում» է, թե՛ ոճրագործի արդարացում

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական