Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թերեզա Հովհաննիսյան. նա մարդկանց վերադարձնում է ժպիտները

Գոհար Բոտոյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Ճակատագրի բերումով աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող եւ իրենց բարեխիղճ ու նպատակասլաց աշխատանքով մեծ հաջողությունների հասած հայրենակիցների շատ եմ հանդիպել: Եվ ամեն անգամ ներքին հպարտությամբ եւ ուրախությամբ եմ լցվում, երբ զրույցի ընթացքում համոզվում եմ, որ նրանք ապրելով եւ աշխատելով դրսում՝ ոչ միայն նշանակալի ցուցանիշների են հասել ու բարձր են պահում հայի եւ Հայաստանի անունը, այլ նաեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ են: Վերջերս Մոսկվայում պատիվ ունեցա հանդիպելու նրանցից մեկին՝ մեծ ճանաչման եւ հարգանքի արժանացած ատամնաբույժ, նեղ մասնագիտությամբ՝ վիրաբույժ իմպլանտոլոգ, բժշկական գիտություների թեկնածու, «Միասնություն եւ գթասրտություն» բարեգործական հիմնադրամի նախպագահ Թերեզա Լազրի Հովհաննիսյանին:

Մեր զրույցը Թերեզա Հովհաննիսյանի հետ կայացավ նրա ղեկավարած « Т-Мед Клиника » ատամնաբուժարանում, որը գտնվում է Մոսկվայի Алтуфьевское шоссе, Метро Алтуфьево -ի հարեւանությամբ:Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 1-ին, Գորիսի շրջանի Բարձրավան գյուղում:

–  Բարձրավանը մի անկրկնելի վայր է, ասես աշխարհից հեռու՝ անտառի մեջ կորած դրախտավայր լինի: -Հայրենի բնաշխարհի, մեր սարերի եւ հովիտների հմայքն իմ սրտի ամենանվիրական անկյունում է,- կարոտով հիշում է տիկին Թերեզան:

Մեր շատ հայրենակիցների նման նրանց նորաստեղծ ընտանիքը նույնպես ճաշակել է անցյալ դարի 90-ականներին նախկին Սովետական Միության երկրներում առկա դժվարությունները: Ծանր տարիներն էին, նրանք նույնպես շատերի պես բռնեցին արտագաղթի ճանապարհը՝ լավ ապագայի հույսով:

– Առաջին շրջանը շատ ծանր էր, չէի հարմարվում, թե՛ ծնողներիս կարոտից եւ թե՛ ապրելակերպից՝ շատ էի նեղվում,-ասում է Թերեզան:-Ռուսաստանում իրականությունը բոլորովին այլ էր: Ճիշտ է, այդ մեծ երկրում աշխատատեղեր շատ կային, սակայն գերիշխում էր հատկապես ոչ այնքան հաճելի, սեւագործ աշխատանքը, եւ արժանապատիվ ապրելու համար անհրաժեշտ էր սովորել եւ պայքարել:

Տիկին Թերեզայի կյանքի պատմությունը շատերի համար կարող է օրինակ ծառայել. երիտասարդ մի կին, որ նոր ու անծանոթ երկրում ստիպված էր հաղթահարել բազում դժվարություններ եւ շատ շատերից առաջ անցնել:

Այստեղ, հայրենիքից հեռու, արժանապատիվ կյանքով ապրելու համար հարկավոր էր ոչ միայն աշխատել, այլեւ պայքարել՝ դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ: Թերեզան հասկացավ, որ միայն բարձրագույն կրթությունն ու մասնագիտական հմտությունների անընդհատ զարգացումն էին նրան թույլ տալու հասնել իր երազանքին՝ դառնալու բարձրակարգ մասնագետ:

Նախկինում գոյություն ունեցած խոչընդոտները, կենցաղային դժվարությունները, օտար միջավայրը, աշխատանքի պահանջները նրան կանգնեցնում էին դժվարությունների առաջ: Բայց Թերեզան հենց սկզբից որոշեց հետեւողականորեն գնալ դեպի իր նպատակակետը, քայլ առ քայլ սովորելով ու զարգացնելով իր հմտությունները: Նա ընտրեց ոչ թե հեշտ ճանապարհը, այլ այն ուղին, որն անցնելիս պետք է հաղթահարեր ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բազմաթիվ արգելքներ՝ նպատակ ունենալով դառնալ մի մասնագետ, ում գործը ոչ թե պարզապես աշխատանք է, այլ արվեստ:

– Սկզբնական շրջանում ապրել ենք Օմսկ քաղաքում, ինստիտուտն ավարտել եմ այնտեղ եւ այնտեղ էլ աշխատել եմ,-պատմում է Թերեզան: -Հետո տեղափոխվեցինք Մոսկվա եւ արդեն շուրջ 25 տարի ապրում եմ այստեղ, նույն շրջանում: Ունեմ իմ սեփական ստոմատոլոգիական կլինիկան: Ավարտել եմ ասպիրանտուրան, բժշկական գիտությունների թեկնածում եմ:

Ունեմ երկու տղա, 5 թոռնիկ,- շարունակում է տիկին Թերեզան: -Փոքր տղաս իմ ուղին է ընտրել՝ ստոմատոլոգ է, մեծը պրոֆեսիոնալ մարզիկ է, Եվրոպայի երկակի չեմպիոն, նա հիմա իր ընտանիքով ապրում է ԱՄՆ-ում:

Հարազատներս ապրում են Հայաստանում: Ծնողներս մահացել են 10-12 տարի առաջ, եղբայրս էլ է մահացել երկու տարի առաջ, մեծ հարգանք վայելող մարդ էր, հասարակական գործիչ, դպրոցի տնօրեն: Քույրիկս ապրում է Երեւանում: Մաթեմատիկայի ուսուցչուհի է, ավելի քան չորս տասնամյակ աշխատում է նույն դպրոցում: Ես մանուկ հասակից երազում էի բժշկուհի, ավելի ստույգ՝ վիրաբույժ դառնալ, մայրս էլ էր բժշկուհի, նա մեր գյուղի բժշկուհին էր:

Այսօր՝ տարիներ անց, Թերեզայի երազանքը դարձել է իրականություն: Նրա հաջողությունները վկայում են ոչ միայն իր բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, այլեւ այն նվիրյալ մարդու, որն անցել է դժվարությունների միջով՝ դրանք դարձնելով մարդկանց օգնելու կյանքի ուղենիշ եւ նպատակ:

Նա այժմ հպարտությամբ է նայում անցած ճանապարհին՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր հաղթահարված խոչընդոտ եղել է նոր քայլ՝ իր մասնագիտական եւ հոգեւոր զարգացման ուղու վրա:

Այս ճանապարհը նրան տվել է ոչ միայն հմտություն ու փորձ, այլեւ այն հոգեւոր ուժն ու խորը կապը, որոնց միջոցով նա օգնում է մարդկանց՝ նրանց կյանքը լցնելով ինքնավստահությամբ ու ժպիտներով:

Թերեզա Հովհաննիսյանի համար ատամնաբուժությունը շատ ավելին է, քան պարզապես աշխատանք. դա մարդկանց կյանքի որակը բարելավելու եւ նրանց սրտերում ուրախություն ներշնչելու միջոց է:

–  Ամեն անգամ, երբ հիվանդի դեմքին տեսնում եմ այդ ցանկալի ժպիտը, հասկանում եմ, որ իմ ընտրությունը ճիշտ էր,-խոստովանում է Թերեզան: -Դա այն զգացմունքն է, որը բառերով չես նկարագրի:

– Մեր կլինիկայում գները անհամեմատ մատչելի են,-ասում է բժշկուհի Թերեզան:-Մեր կողմից մատուցվող ծառայությունների եւ գների մասին մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ https://t-medclinica.ru

– Ինչպես գիտեք, Ռուսաստանը դժվարին ժամանակներ է ապրում, Ուկրաինայի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրների կողմից գործում են պատժամիջոցներ եւ տարբեր սանկցիաներ եւ թվում էր, թե մենք կարող էինք կանգնել դեղորայք եւ անհրաժեշտ պարագաներ հայթայթելու խնդիրների առաջ, սակայն Հայաստանում ունեցած իմ կապերի շնորհիվ ես կարողանում եմ ապահովել մեր կլինիկայի աշխատանքային բնականոն ռիթմը:

Ուրախությամբ տեղեկացա, որ Թերեզա Հովհաննիսյանը զբաղվում է նաեւ հասարակական գործունեության եւ բարեգործությամբ: Շատ լավ գիտակցելով, որ բարեգործությունը Աստվածահաճո առաքելություն է՝ տիկին Թերեզան եւ նրա ստեղծած «Միասնություն եւ գթասրտություն» անունը կրող բարեգործական հիմնադրամը, որի նախագահն է նա, ձեռք են մեկնում բոլոր նրանց, ովքեր  նեղության մեջ են, ովքեր ունեն օգնության եւ աջակցության կարիք:

Բարեգործությունը տիկին Թերեզայի համար արդեն դարձել է հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսեւորում, նա Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությամբ, քանզի գիտակցում է՝ երջանկությունը հարուստ լինելու եւ շատ ունենալու մեջ չէ, այլ` աշխարհին, քո շրջապատի մարդկանց շատ տալու:

– Բարեգործությունն ինձ համար հոգու պարտականություն է, հազարավոր մարդիկ շատ ծանր վիճակում են ապրում եւ մեզ դիմում են ամենատարբեր խնդրանքներով: Օրինակ, Հայաստանից գրում են՝ ցախի փող  չունենք, եւ մենք աշխատում ենք հնարավորության սահմաններում օգնել մարդկանց, տարբեր օգնություններ ենք ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո մենք Հայաստանից 10 երեխայի խնամքն ենք ստանձնել, նրանց ֆինանսապես օգնում ենք: Անգամ Սիրիա ենք գումար ուղարկել, առաջիկայում ֆինանսական աջակցություն կցուցաբերենք Դոնեցկի եւ Կուրսկի կարիքավորներին: Եվ մեր բարեգործական ծրագրերը գնալով մեծ թափ են առնելու:

Անցյալ տարվա ամռանը Մոսկվայում տեղի է ունեցել «Միասնություն եւ գթասրտություն» հիմնադրամի շնորհանդեսը: Հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել աջակցելու սոցիալական, հումանիտար, կրթական, բժշկական եւ մշակութային մի շարք ծրագրերի: Օգնություն կցուցաբերվի ծերանոցներին, մանկապարտեզներին, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: «Որբ երեխաների պաշտպանություն» հատուկ ծրագիրը նախատեսում է օգնություն տրամադրել այն երեխաներին, որոնք կորցրել են իրենց ծնողներին կամ խնամակալներին ռազմական բախումների կամ բնական աղետների հետեւանքով:
Շնորհանդեսի նախօրեին հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոսին եւ ստացել նրա օրհնությունը:

 Ճանաչված ստոմատոլոգ, հասարակական գործիչ եւ բարեգործական հիմնադրամի նախագահ Թերեզա Հովհաննիսյանի համար ամենամեծ գնահատականը մարդկանց երախտիքի անկեղծ խոսքերն են՝ տարիների իր աշխատանքի, իր ձեռքբերումների մասին: Մարդկանց սրտերից բխած այդ խոսքերին ես հանդիպեցի համացանցի մեկնաբանություններում: Ահա՛ դրանցից մեկը.

«Ես բարձր եմ գնահատում Թերեզա Հովհաննիսյանի աշխատանքը: Նա մարդկանց ժպիտներ պարգեւելու իսկական տաղանդ ունի: Ես ինքս նրա հիվանդն էի եւ տեսա, թե որքան աշխատասեր եւ պատասխանատու բժիշկ է նա: Միշտ հիվանդի կողքին, միշտ խորհուրդ տալով, թե որն է լավագույնը, եւ պարտադիր չէ, որ ամենաթանկ տարբերակը դա լինի: Նա հոգում է բոլորի մասին եւ աշխատում է լիակատար նվիրումով, որպեսզի մարդը գոհ լինի: Շնորհակալություն իմպլանտի համար, այն հիանալի տեսք ունի: Հիմա չեմ ամաչում մարդկանց հետ շփվել»:

Այո, Թերեզա Հովհաննիսյանը մարդկանց վերադարձնում է ժպիտները, ինչպես նրա հաճախորդներն են սիրում ասել՝ նա մարդկանց ժպիտներ պարգեւելու իսկական տաղանդ ունի:

Օգտվելով պատեհ առիթից, որ նոյեմբերի 1-ը Թերեզա Հովհաննիսյանի ծննդյան օրն է, ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել մեր արժանավոր եւ շատ սիրված հայրենակցուհուն:
Ծնունդդ շնորհավոր, տիկին Թերեզա:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆՄոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նախորդ գրառումը

Արցախի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վահան է դարձնում թալիշցիներին

Հաջորդ գրառումը

Գյումրին՝ գյումրեցիների՞, թե՞ ՔՊԿ-ի համար

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Գյումրին՝ գյումրեցիների՞, թե՞ ՔՊԿ-ի համար

Լրահոս

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական