Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը նպատակ ունի մինչև ամռան վերջ հասնելու Արցախի նկատմամբ լիակատար վարչական իշխանության հաստատման. քաղաքագետ

05/04/2023
- Քաղաքականություն

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ Ադրբեջանը նպատակ ունի մինչև ամռան վերջ հասնելու Արցախի նկատմամբ լիակատար վարչական իշխանության հաստատման, որին զուգահեռ՝ արցախահայ ազգաբնակչությունը պարտադրված կերպով կլքի սեփական հայրենիքը

«Չմոռանանք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո Բերձորի միջանցքով մոտ երկու տարի երկկողմանի երթևեկություն իրականացվել է։ Բայց քանի որ Ադրբեջանը որոշել է արագացնել Արցախի մնացորդին վերջնականապես տիրելու գործընթացը, բնականաբար պետք է առավելագույնս սահմանափակի Հայաստանի հետ Արցախի կապը, մի քանի ամիս շրջափակման մեջ պահի Արցախը, որպեսզի հուսահատությունն ու խնդիրներն այն աստիճան գումարվեն, որ ճանապարհի կարճատև բացումները թույլ տան առավելագույն թվով արցախցիների արագորեն դուրս գալու Արցախից»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝  Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը տևական փակ պահելն անհրաժեշտ հոգեբանական նախադրյալներ է ստեղծում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում Արցախից հնարավորինս շատ մարդ հեռանա։

«Բայց կա ևս մեկ տարբերակ.  Ադրբեջանը չի կարող Արցախի մնացորդին տիրանալ առանց օջախային դիմադրությունների ճնշման, եթե, իհարկե, մինչ այդ ռուսական զորքը լքի Արցախը։

Արցախում ռուսական զորախմբի ներկայությունն Ադրբեջանին թույլ է տալու առանց հայերի դիմադրության հանդիպելու՝ ինչ-որ պահից վերջանական վերահսկողության տակ պահել և՛ բոլոր ճանապարհները, և՛ Ստեփանակերտը.  ադրբեջանցիները համոզված են, որ ռուսական ստորաբաժանման՝ Արցախում գտնվելու պարագայում հայերը չեն հանդգնի կրակել ադրբեջանցիներին ուղեկցող ռուս զինվորականների վրա։ Իսկ եթե մի պահ ընդունենք, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն, և արցախահայությունը լրիվ միայնակ հայտնվել է ադրբեջանական զորքի առջև, միանշանակ է, որ օջախային դիմադրություններ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Քանանյանը համոզմունք հայտնեց՝ բոլոր հնարավոր լուծումներն այս կամ այն կերպ աշխատելու են Ադրբեջանի օգտին։

«Բոլոր դեպքերում, ռուսական կողմի պարտավորությունն այն է, որ նրանք ապահովեին Արցախից Գորիս անխափան երկկողմ երթևեկությունը, բայց խիստ սահմանափակ թվաքանակով քաղաքացիների դուրս բերելու գործողությունը խաղաղապահ մանդատի հանցավոր և ամենաբացահայտ ոտնահարում է»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։

Հիշեցնենք, որ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ ԱՀ քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելով և կենտրոնի թույլտվությամբ:

Նախորդ գրառումը

Թագուհի Թովմասյանը երեկվա նիստի սղագրությունն ուղարկելու է միջազգային ատյաններ, նաև դիմելու է Գլխավոր դատախազին

Հաջորդ գրառումը

Ջալալ Հարությունյանը ևս կքննվի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ջալալ Հարությունյանը ևս կքննվի

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական