Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ջալալ Հարությունյանը ևս կքննվի

Գեներալ-լեյտենանտ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Ջալալ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում. հայտնել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Ինչպես հայտնի է, ապրիլի 4-ին տեղի ունեցած նիստում հարցաքննվել է Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։