Երկուշաբթի, Հունվարի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի պատասխանների իրական ֆիլտր կարող էին դառնալ ընդդիմադիր պատգամավորների ներկայությունը և հակադարձումները. ռազմական փորձագետ

27/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա հանձնաժողովի հանգամանենքրեը քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանին բավական լուրջ հարցեր են տրվում, այլ բան է, որ նա, «կռուտիտի ռեժիմը» միացրած, խուսափում է ուղիղ պատասխաններից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա համոզմամբ՝ եթե այդ հարցերի պատասխանները ճշգրիտ տրվեին, հասարակությունը պատերազմի կարևոր դրվագների մասին կտեղեկանար, և շատ իրողությունների վրա լույս կսփռվեր։ Սակայն քանի որ բազմաթիվ հարցերի պատասխան պետք է հնչեն գաղտնի ռեժիմով նիստում, հասարակությունն այդպես էլ հնարավորություն չի  ունենա մի շարք կարևոր մանրամասներ իմանալ։

«Օրինակ՝ խոսելով ինքնաթիռների գնման մասին՝ Փաշինյանը չասաց, որ դրանք առանց սպառազինության են գնվել։ Նա մեղքը բարդեց ԳՇ-ի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի նիստին հետևելիս իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանին տրվող հարցերը վաղօրոք են կազմվել, Փաշինյանն էլ՝ դրանց վրա աշխատել։

«Տեսականորեն չեմ բացառում, որ հարցերի մի մասը հենց նա կազմած լինի, որովհետև այդ հանձաժողովի անդամների գիտելիքներին և փորձառությանը դժվար թե բավականացնեին լուրջ հարցեր ձևակերպելու։ Ավելին՝ հակված եմ կարծելու, որ հնչած հարցերի վրա ոչ միայն Փաշինյանն է աշխատել, այլև զինվորական մասնագետներ, որովհետև բավական սթափ հարցեր կային։

Բայց ամենակարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պատասխանների փաստացի ստուգման որևէ այլ աղբյուր, քան հենց Փաշինյանի հավաստիացումներն են, չկա։ Եթե իր պատասխանները դրվագ առ դրվագ ուսումնասիրենք, կտեսնենք, որ որևիցե ֆիլտր չկա՝ գնահատելու՝ արդյոք Փաշինյանն իրականությանը մոտ բանե՞ր է ասում, թե խուսանավում և մանիպուլյացիաների դիմում»,- ասաց ռազմական փորձագետը։

Ռազմական փորձագետը շեշտեց՝ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի պատասխանների իրական ֆիլտր կարող էին դառնալ ընդդիմադիր պատգամավորների ներկայությունը և հակադարձումները։

«Ես գտնում եմ, որ սխալ է ընդդիմադիր պատգամավորների՝ նիստին չմասնակցելը, առավել ևս, որ նրանց թվում նվազագույնը 3-4 հոգի պրոֆեսիոնալներ են և կարող էին մասնագիտորեն ընդդիմախոսել  և հակազդել Փաշինյանին։ Այնինչ ընդդիմախոսության բացակայությունը վերջինիս հնարավորություն է տալիս «համոզելու», որ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր են նախկիններն ու զինվորականները։

Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, քննիչ հանձնաժողովի քպ-ական անդամները գլուխները հնազանդորեն տմբտմբացնում են, նրա ասածները հալած յուղի տեղ ընդունում»,- ասաց Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ զինվորական գործի գիտակների ներկայությամբ Փաշինյանի «կռուտիտները» չեն անցնի, նա չի կարողանա համոզել, որ բանակի համար ամեն ինչ արել է։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հարցաքննվում է 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում. ընդդիմությունը բոյկոտել է նիստը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը պատերազմի վերջնարդյունքի պատասխանատվությունը գցեց բանակի ղեկավարության վրա

Հաջորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը ճիշտ է վարվել՝ չցանկանալով ներկա գտնվել ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ բեմականացված շոուին. քաղտեխնոլոգ

Համանման Հոդվածներ

16 Հունվարի, 2026

ԹՐԻՓՓ-ի գործարկումը արագացվո՞ւմ է

16/01/2026
16 Հունվարի, 2026

47 տարի անց. իսլամական հեղափոխության առաջ կանգնած նոր մարտահրավերներն  Իրանում

16/01/2026
16 Հունվարի, 2026

Ո՞ւր են նրանք, որ կարող կլինեն երկիրը հանել այս ծանր շրջապտույտից

16/01/2026
16 Հունվարի, 2026

«Փաշինյանը բոլոր ջանքերը գործադրում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու համար»

16/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը ճիշտ է վարվել՝ չցանկանալով ներկա գտնվել ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ բեմականացված շոուին. քաղտեխնոլոգ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական