Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանում հայ մարդն ապրել չի կարող. անկախ Ադրբեջանը չի հանդուրժի հայ տարրի ներկայությունը. իրավապաշտպան

23/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։


-Պարո՛ն Իշխանյան, որպես իրավապաշտպան՝ մարդու իրավունքների տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք արցախահայության՝ հնարավոր «վերաինտեգրման» վտանգները։ Ի՞նչ է սպասվում 120 հազար մարդու՝ թշնամու հետ նույն հողում ապրելու դեպքում։

-Ձեր հարցին պատասխանելու համար, բնավ կարևոր չէ իրավապաշտպան լինելը։ Ցանկացած՝ քիչ թե շատ պատմություն իմացող և տրամաբանություն  ունեցող մարդու համար պարզից էլ պարզ է, որ այլևս Ադրբեջանում հայ մարդն ապրել չի կարող։ Նույնիսկ  ԽՍՀՄ տարիներին, երբ կենտրոնից ամեն ինչ վերահսկվում էր, Ադրբեջանը հետևողականորեն տանում էր իր հակահայ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակն է, Նախիջևանի հայազրկումը։

Արդեն 80-ականներին Նախիջևանում մնացել էին մեկ-երկու հայկական գյուղեր։Արցախում  այդ 70 տարիների ընթացքում հայ բնակչության թիվը 90 տոկոսից կրճատվեց մինչև՝ 70-ի։ Ադրբեջանին չհաջողվեց ինչպես Նախիջևանի հայությանն, այնպես էլ արցախահայությանը  տարբեր մեթոդներով արտաքսել՝վերջիններիս համառության շնորհիվ։ Իսկ արդեն անկախ Ադրբեջանը, մանավանդ արցախյան շարժումից հետո, չի հանդուրժի հայ տարրի ներկայությունը։

Հաշվի առնենք, որ երկար տարիներ՝ մանկապարտեզներից, դպրոցներից սկսած՝ Ադրբեջանում մոլեգնում է հակահայ քարոզչությունը։ Միայն հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչպիսի հակահայկական մթնոլորտ է տիրում Ադրբեջանում։ Այնպես որ, եթե հրաշք չլինի, ապա արցախահայությանը լավագույն դեպքում սպասվում է զանգվածային արտագաղթ։

-Այս իրողությունները հրաշալի իմանալով հանդերձ՝ ինչո՞ւ են ուրեմն ՀՀ իշխանությունները շարունակաբար հայտարարում, որ արցախցիների և ադրբեջանցիների համակեցությունը լրիվ հնարավոր բան է։

-Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների խոսքերին, թե արցախահայության և ադրբեջանցիների համակեցությունը հնարավոր է Ադրբեջանի տիրապետության տակ, ապա չեմ կարծում, որ նրանք այդքան, ներեցեք, ապուշ լինեն։ Համոզված պնդում եմ, որ վարչապետ կոչեցյալը, արտգործնախարարը, ԱԺ փոխխոսնակներից մորուքավորը, ԱԽ քարտուղարը և էլի որոշ քպ-ականներ հավաքագրված գործակալներ են եղել, որոնց տրվել է առաջադրանք՝ տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին, որի առաջին հանգրվանը Արցախի հանձնումն է։

 Եվ Հայաստանի իշխանությունը հետևողականորեն իրականացնում է իր տերերի առաջադրանքը՝ թքած ունենալով հայրենակիցների ճակատագրի վրա։ Այսպիսով , երիտքպ-ականները, հանուն փողի և վայելքների, պատրաստ են վաճառել հայրենիքը և հայրենակիցների ցեղասպանության համահեղինակը դառնալ։

-Պարո՛ն Իշխանյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում, որ Արցախում քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չկա։

-Ինչպես վերը նշեցի, այդ արարածն իրականացնում է, իր տերերի կամքն ու հանձնարարականները, թքած ունենալով արցախահայության ճակատագրի վրա։ Ադրբեջանի հարձակումից հետո նա հայտարարեց, որ  նպատակը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է, որը չի լինի։ Պատկերացնում եմ, թե ինչպես է ողջ աշխարհը զարմացել այդ խոսքերի վրա և արհամարհանքով լցվել ողջ հայ ժողովրդի հանդեպ։ Այնտեղ կոտորում են քո հայրենակիցներին, իսկ դու ասում ես, որ դա քեզ չի վերաբերվում։ Խայտառակություն։ Նա  նաև հայտարարեց, որ 40 000 կացարաններ են պատրաստել գաղթականների համար։ Այսինքն, ինչպես միշտ, ստում է և ինքն իրեն հակասում։

-Ի՞նչ պիտի անեն մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները՝ պաշտպանելու արցախցիներին։ Թե որևէ միջազգային մեխանիզմ ունակ չէ զսպելու ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը։

-Ես զարմանում եմ, որ հայ ժողովուրդն այսքան փորձություններից հետո դեռ հույսեր է փայփայում ինչ-ինչ միջազգային կառույցների, միջազգային հանրության հետ։

Հիշեցնեմ՝ 19-րդ դար, սուլթան Համիդի կոտորածներ, 20-րդ դար՝ Ադանայի, 1915-1923թթ․ կոտորածներ, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդեր, Գետաշենի, Մարտունաշենի, այլ պատմական հայկական բնակավայրերի հայրենազրկում և վերջապես 21-րդ դար՝ ողջ աշխարհի աչքի առաջ, ամիսներով Արցախի  շրջափակում, հարձակում, կոտորած․․․

Այդպես էլ չհասկացանք, որ միջազգային կոչվող հանրությունը, ոչ թե շարժվում է իր հռչակած մարդասիրական սկզբունքներով, այլ պրագմատիկ շահերով։ Այդ նույն միջազգային կառույցների ղեկավարներ՝ Շառլ Միշելը, Ժոզեֆ Բորելն ու մյուսներն իրականում չոր, եթե պետք է՝  ժպտերես, դաժան  չինովնիկներ են։

Միջազգային կոչվող իրավունքը գործում է բազմակի ստանդարտներով, հաշվի առնելով իրենց պետական շահն ու հարգելով միայն ուժի գործոնը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարը մանկապարտեզային մակարդակով ելույթ է ունենում՝ վախենալով հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը կարգավիճակ ունի և մի քանի անգամ ինքնորոշվել է. Լարիսա Ալավերդյան

Հաջորդ գրառումը

Ասկերանում ու Ստեփանակերտում դեռ հոսանք չկա

Համանման Հոդվածներ

15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Արեւմտյան Ադրբեջան» մտացածինի շուրջ արդեն հիշողության մշակույթ են ձեւավորում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ասկերանում ու Ստեփանակերտում դեռ հոսանք չկա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական