Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան էլ Փաշինյանն իրեն փորձում է խորագետի տեղ դնել, նոյեմբերի 9-ի պայմանագրում պետք է գրած լիներ ոչ թե «հայկական», այլ «հայաստանյան զինված ուժեր». ռազմական փորձագետ

06/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ վաշինգտոնյան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, և առաջիկայում Բրյուսելում նախատեսված է իր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից։

-Կարծում եմ՝ փորձում են կյանքի կոչել Պրահայում հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, այն է՝ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելու բանավոր հայտարարությունն ամրագրել փաստաթղթով։ Երկրորդ նպատակն, ըստ իս, «Զանգեզուրի միջանցքն» է, երրորդը՝ Ադրբեջանի կողմից պարտադրվող դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացում, որը չի հիմնվելու որոշակի քարտեզների վրա, այլ, ըստ Ալիևի հայտարարության, լինելու է իրավական ակտերի վրա։

Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը իրավահաջորդն է Ադրբեջանի առաջին հանրապետության, և ըստ սահմանադրության՝ Ադրբեջանի ղեկավարն անթաքույց կերպով ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները պետք է լինեն օրինակ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններով, որտեղ Հայաստանի տարածքը մոտ 10 հազար ք/կմ է։ Հակառակ դեպքում Ադրբեջանի ղեկավարը չէր ասի, որ սահմանագծման-սահմանազատման գործընթաց սկսելու համար իրենց համար որևէ քարտեզ հիմք չէ։

Իսկ Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների օրոք իրավական հարաբերությունների վերաբերյալ գոյություն ունեցող միակ  փաստաթուղթը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի փաստաթուղթն է։ Ճիշտ է, այն Թուրքիայի հետ էր, սակայն այնուամենայնիվ մեր երկրի սահմանների վերաբերյալ էր։ Այստեղ մենք առնչվում ենք նաև Ադրբեջանի հետ։ Այնպես որ, Ալիևն անթաքույց կերպով ասում է, որ ՀՀ տարածքը ոչ թե 29 800ք/կմ է, ինչպես Փաշինյանը փորձում էր մուրալ Ադրբեջանի նախագահից, այլ մոտ 10 հազար ք/կմ։

Ալիևն առավելագույնն  է ասում, որպեսզի գոնե նվազագույնն ստանա, իսկ օրվա իշխանություններն ընդամենը պատրաստ են զիջելու՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս. հակառակ դեպքում Ադրբեջանը փորձելու է կյանքի կոչել ԱՄՆ-ի կողմից մի շատ վտանգավոր գործընթաց, ըստ որի, եթե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գնար Բաքու, և տեղի ունենար Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, համաներման կարժանանար։ ԱՄՆ-ը այս ծրագրին դրական արձագանքեց, բայց քանի որ Արայիկ Հարությունյանը Բաքու չգնաց, ԱՄՆ-ն արեց երկրորդ հետաքրքիր և խիստ վտանգավոր հայտարարությունը. ըստ այդմ՝ եթե երրորդ երկրում բանակցություններ տեղի չունենան, ապա Ադրբեջանն Արցախում կարող է հակաահաբեկչական գործողություն իրականացնել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի կիրառմամբ Ստեփաբակերտի գրավում։

Այսօր Հայաստանը և Արցախը կանգնած են այդ ընտրության  առջև՝ մոտ 10 հազար ք/կմ Հայաստան՝ ըստ Ալիևի, կամ կոնկրետ քայլեր՝ Արցախի չհանձնվելու դեպքում։ Ըստ Ալիևի՝ նա երկու քայլ պետք է անի՝ կամ Արայիկ Հարությունյանը պետք է լուծարի Պաշտպանության բանակի մնացորդները և երկրորդ՝ պետական բոլոր հաստատությունները ևս պետք է լուծարվեն։ Ալիևի այս պահանջներից հետո գնդակը հայտնել է Փաշինյանի դաշտում։ Այժմ նա փորձելու է խուսանավել և ժամանակ շահել, բայց գնալով վիճակը ծանրանում է, և ես չեմ բացառում, որ Ադրբեջանն ուղղակի գնա զինված գործողությունների՝ ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախում։

-Պարոն Նահապետյան տեղեկություններ կան, որ կողմերը համաձայնության չեն եկել միջազգային մեխանիզմներով արցախցիների անվտանգությունն ապահովելու, 1975 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում-սահմանագծում իրականացնելու, «Զանգեզուրի միջանցքը» չտալու հիմնարար հարցերի շուրջ։ Միակ բանը, որ համաձայնություն են եկել, ճանապարհային ենթակառուցվածքների հարցն է եղել։ Դուք այս մասով որևէ տեղեկություն ունե՞ք, այս ինֆորմացիան որքանո՞վ է ճիշտ։

-Պաշտոնական որևէ տեղեկատվություն չի եղել, թե հատկապես ինչի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել։ Բայց հաշվի առնելով այն, թե ինչ է պահանջում Ալիևը, իսկ Արևմուտքն էլ լծվել է այդ պահանջների ի կատար ածմանը, կարծում եմ՝ որոշակի առումով փուլային առումով պետք է լինի։

Ասենք՝ Արցախում մեր հայրենակիցների վիճակն օր օրի ծանրանում է, և Արցախն ընկրկում է՝ համաձայնելով բանակցությունների։ Եթե Արայիկ Հարությունյանը չի ցանկանում դա, ապա մեկ անձ կա, որը վերջերս հարցազրույց էր տվել և ասել, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն և ուղիղ բանակցություններ լինեն։ Այդ անձը Սամվել Բաբայանն է։

Ադրբեջանն իր հերթին ցանկանում է, որ Արցախն ամբողջությամբ հանձնվի իրեն, իսկ այդ պարագայում նշանակում է, որ խաղաղապահների ներկայությունն այնտեղ այլևս ավելորդ է դառնում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի այսպես ասած՝ խաղաղության պայմանագիրը, այդ պարագայում ևս խաղաղապահներն ավելորդ են դառնում։ Ալիևն այսօր հենց դա է ձգտում անել, իսկ  Արևմուտքը համաձայն է դրան, որովհետև նրա նպատակը ռուսական ռազմական ներկայությունը անյտեղից դուրս դնելն է։

– Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել Արցախից դուրս բերել ՀՀ բանակի ստորաբաժանումները, այն դեպքում, որ Հայաստանը Արցախում զինվորներ չունի։ Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի այս պահանջը։

-Ալիևն այստեղ իրավական առումով բավական ճիշտ է։ Ինչո՞ւ. որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված է, որ հայկական զինված ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Արցախից։ Ցավոք, որքան էլ Փաշինյանն իրեն փորձում է խորագետի տեղ դնել, կյանքը հետևյալն է ցույց տալիս. եթե պայմանագրում գրած լիներ ոչ թե «հայկական», այլ «հայաստանյան զինված ուժեր», պարզ կլիներ, որ պետք է դուրս բերվեն ՀՀ զինված ուժերը։ Երբ գրված է «հայկական զինված ուժեր», պետք է չմոռանալ, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը ևս հայկական զինված ուժեր են։ Այնպես որ, Ալիևը հիմք է ընդունում նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի երկրորոդ պարբերությունը, որտեղ գրված է «հայկական զինված ուժեր»։ Ստացվում է, որ կարևոր չէ՝ զինված ուժերում Արցախի քաղաքացիներ են, թե Արցախի քաղաքացիներ չեն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման մասին. Զախարովա

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում կայցելի տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում կայցելի տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական