Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում կայցելի տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կայցելի տարածաշրջան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այս այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները մերձեցնելու միջոցառումների համատեքստում։

«Առաջիկա ծրագրերում է, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան»,- ասել է նա։