Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

18/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում անց կացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման: Կարեւորելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման դերը` Պիա Կաուման անդրադարձել է վերջերս ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, նշել, որ ծանոթ է նրանց պատմություններին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ արդարության գինը չպետք է լինի քաղաքացիների տանջանքների գնով:

«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են վստահություն եւ փոխադարձություն: Քաղաքական առաջնորդները կրում են այդ ամենի պատասխանատվությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Պիա Կաումայի խոսքով պատմությունը կրկնվում է, եւ ԵԱՀԿ տարածաշրջանում ապրող ժողովուրդները պետք է հիշեն, թե ինչպես կես դար առաջ երկրները համախմբվեցին ատելության կործանարար մեխանիզմը կոտրելու համար:

«Աշնանային նստաշրջանը հիանալի հնարավորություն է` հասկանալու, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն կբերեն»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման եւ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել պետական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմանը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի պաշտոնական նիստի մեկնարկից հետո տեղի է ունեցել քաղաքական ուղղվածությամբ նիստը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, ինչպես նաեւ մարտահրավերներին արձագանքելու հարցում խորհրդարանական վեհաժողովի դերակատարությանը:

Խոսելով բարդ քաղաքական մթնոլորտում կառույցի դերի մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը նշել է, որ չնայած կազմակերպությունը մարտահրավերների է բախվում՝ ԵԱՀԿ-ն շարունակում է կատարել իր մանդատները եւ նշանակալից դեր խաղալ բոլորի համար անվտանգության ամրապնդման գործում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձեւավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին. նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները եւ հայ հասարակությանը դարձնում ավելի դիմացկուն ներքին եւ արտաքին մարտահրավերների նկատմամբ: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը:

Զեկուցողը նաեւ անդրադարձել է ԼՂ  բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներին: Նշվել է, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում եւ  հաստատակամորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին:

Նիստից հետո խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում եվրոպացի պատգամավորները, խոսելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային հարցերի մասին, նշել են, որ անվտանգության միջոցների ձեռնարկումը մեծ նշանակություն ունի կառույցի համար: Ընդգծվել է, որ վերջին տարիներին աշխարհը փոխվել է, մարտահրավերները շատացել են, եւ կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի դրանք կանխարգելելու համար:

Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, աջակցություն հայտնել ագրեսիայից տուժածներին: Ելույթ ունեցողները նշել են, որ աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Եվրոպացի պատվիրակներն ընդգծել են, որ ագրեսիան ճիշտ ճանապարհ չէ, խոցելի է դարձել ժողովրդավարությունը: Նրանց խոսքով անհրաժեշտ է ճիշտ դիվանագիտություն եւ գործուն քայլերի ձեռնարկում: Նշվել է, որ ագրեսիա իրականացնող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն: Նշվել է նաեւ, որ Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են: Ելույթներ են եղել ուղղված ի պաշտպանություն Ադրբեջանում հայ բանտարկյալների:

Մասնակիցները ողջունել են եւ ընդունելի համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 19-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արևմտյան Ադրբեջան» արհեստածին համայնքը խիստ «վառված է» պաշտոնական Երևանից

Հաջորդ գրառումը

Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայությանը վտանգ է սպառնում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայությանը վտանգ է սպառնում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական