Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայությանը վտանգ է սպառնում

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Երուսաղեմի Հայկական թաղամասի պահպանման խնդրին:

Նա  լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությունը` խիստ մտահոգությունները և աջակցությունը:

Մեր հավաքական խնդիրն է`

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։

Շնորհակալություն մեր գործընկերներին գործադրվող հետևողական ջանքերի համար` Կարօ Ղազարեան, Գառնիկ Քերքոնեան, Յակոբ Ճէրնազեան, Սետրակ Պալեան կրտսեր, Լիզ Միրզա Ալ-Դաճանի, Անի Նազարեան, Ջեք Յուրէճեան:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»: