Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված Ղարաբաղում խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի19 դիտակետերում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Դրանում նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։