Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի նրա պայմանները. Tasnim

Իրանի իշխանությունները կբացեն Հորմուզի նեղուցը նավագնացության համար միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները ընդունի Թեհրանի պայմանները և դադարեցնի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին.  հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  խոսնակ Հոսեյն Մոհեբին:

«Հորմուզի նեղուցի բացելը կախված է այն բանից՝ Միացյալ Նահանգները կընդունի՞Իրանի պայմանները և կհրաժարվի՞ միջամտել  տարածաշրջանային բանակցություններին։ Հենց որ Միացյալ Նահանգներն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը անպայման կբացվի», – նրա խոսքերն է մեջբերել Tasnim լրատվական գործակալությունը ։

Օգոստոսի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։ Նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում. դա կախված է ԱՄՆ գործողություններից։