Մենք հայտարարում ենք, որ ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, այլև մտադիր ենք օգտագործել մեր լծակներն ու ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է արտահանմանն ու ներմուծմանը, ապա այս դեպքում ևս մենք գնում ենք դիվերսիֆիկացման ճանապարհով։ Եվ դա այսօր չի սկսվել։ Եթե հետևեք մեր վիճակագրությանը, կտեսնեք, որ տարբեր ուղղություններով մեր արտահանումն ընդհուպ կրկնապատկվել է»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ իր դրական վերաբերմունքն արտահայտեց Ախալքալաք-Կարս երկաթգիծը բացվելու կապակցությամբ՝ կարևորելով դրա դերը Հայաստանից արտահանումների համար։
«Բացի այդ, առաջիկայում գործարար պատվիրակությունները կմեկնեն հանդիպումների՝ այս երկաթուղային գծի երկայնքով հնարավոր շուկաներն ուսումնասիրելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց՝ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ էներգետիկապես անկախ երկիր, քանի որ արևային պաշարները մեզ անսահմանափակ հնարավորություններ են ընձեռում։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց՝ Հայաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ նոր երկրաբանական քարտեզի ստեղծման ուղղությամբ։ Միևնույն ժամանակՀայաստանը մինչև հնարավոր առավելագույն սահմանը կզարգացնի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը։









