Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից կիրակի օրը մատուցված «պատարագին»։

«Եթե գոյություն ունեն կարգեր և կանոններ, բոլորս ենք պարտավոր հետևել այդ կարգերին և կանոններին, այդ թվում՝ և՛ պետական պաշտոնյաները, այդ թվում և՛ եկեղեցական այրերը»,-ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ կարգուկանոնի մասին է խոսքը, եթե տվյալ քահանան կարգալույծ է եղել, Թոմվասյանը պատասխանեց.

 «Տվյալ քահանան այդ պարագայում այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց բավականին հագեցած ծառայություն, որին մենք մասնակցեցինք և շնորհակալ ենք իրեն դրա համար։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, պատարագ է մատուցել համապատասխան սպասավոր, որին մենք մասնակցել ենք և կրկնում եմ՝ շնորհակալ ենք իրեն»։

Հարցին՝ այսինքն ինքն էլ չի հարգում Հայ Առաքելական եկեղեցու որոշումը, պաշտոնյան պատասխանեց՝ ինքը կիրակնօրյա բոլոր պատարագներին չի մասնակցում, սակայն բավականաչափ հաճախ այցելում է այն եկեղեցի, որի մերձակայքում բնակվում է։

Լրագրողները Սուրեն Թովմասյանից նաև հետաքրքրվեցինբ՝ եկող կիրակի և՞ս մասնակցելու է Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, որին, ըստ նախնական հայտարարության, մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, պաշտոնյան պատասխանեց.

«Ես իմ կամքով, իմ ցանկությամբ մասնակցում եմ այն պատարագներին, որին որ ցանկանում եմ մասնակցել։ Չեմ կարող ասել, դեռ պլաններս մշակված չի, բայց հավանաբար կմասնակցեմ այդ պատարագին»։

Ինչ վերաբերում է վարչապետի հռչակած «Վեհարանը վեհին» նախաձեռնությանը, որով ցանկանում են Վեհարանից հեռացնել Գարեգին Բ կաթողիկոսին, Սուրեն Թովմասյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ Վեհարանը պետք է այն կարգավիճակում լինի, որ կարգուկանոնը և ամեն ինչը պահպանված լինեն՝ սահմանված ընթացակարգերին համաձայն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

Հաջորդ գրառումը

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական