Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մահացած զինծառայողը արցախցի էր, հունվարին պետք է զորացրվեր, 20–ամյակը կլրանար շուտով։ Նրանք տեղահանվել էին Լաչինից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։









