Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ  ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ  ՀԱՏՄԱՆ ԿԵՏԸ

17/08/2022
- Նորություններ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարութունը հաշվի էր  առել  Իրանի որոշ «կարմիր գծեր»,  սակայն, Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի դիմաց Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ եռակողմ փաստաթղթով նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի մասին պայմանավորվածությունն էականորեն  հակասում  էր  Իրանի ազգային շահերին։

Փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի երազած միջանցքի գործարկմամբ Իրանը, աշխարհաքաղաքական հարցերում բազմաթիվ այլ դիրքեր զիջելուց բացի,   նկատելիորեն կորցնում  է նաեւ իր ազդեցությունը Նախիջեւանի նկատմամբ։  Քանի որ, կտրված լինելով Ադրբեջանի Հանրապետությունից, Նախիջեւանն իր կենսապահովման բոլոր հարցերն իրականացնում էր Իրանի միջոցով։ «Միջանցքի» գործարկման պարագայում Նախիջեւանը դուրս էր գալիս Իրանի «հովանոցի»  տակից։

Թեեւ Մեղրիի ճակատագրի նկատմամբ Իրանի մտահոգություններն ամենատարբեր առիթներով ու մակարդակներով բարձրաձայնվում էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, սակայն դրանք  իրենց գործնական արտահայտությունը գտան ավելի ուշ՝ 2022 թվականի  հուլիսի 19-ին Թեհրանում անցկացված եռակողմ հանդիպման շրջանակներում Թուրքիայի ու Ռուսաստանի  ղեկավարների հետ առանձնազրույցների ժամանակ Իրան-Հայաստան սահմանի փակմանը հանգեցնող նախագծերը կտրականապես մերժելու մասին Իրանի գերագույն առաջնորդ  Խամենեիի հնչեցրած  հայտնի  ձեւակերպումների մեջ։

Խամենեիի հայտարարությանը հետեւեց նաեւ Կապան քաղաքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ մեկ այլ գործնական քայլ՝ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին-Վարամինի գործուղումը Հաայստան, ով մինչեւ Հայաստանում գլխավոր հյուպատոսի պաշտոնն ստանձնելը, որպես ԻԻՀ գործերի ժամանակավոր հավատարմատար  պաշտոնավարել է  աշխարհի մեկ այլ թեժ կետում՝  Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ընթացող պրոքսի հակամարտության թատերաբեմը հանդիսացող Եմենում։

Օգոստոսի 2-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին,  որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում  Իրանի նախագահը հիշեցրել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած  հայտարարությունն առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում:

Իսկ ռուսական կողմն այդ քայլերին  հակադարձեց հայ-իրանական պետական սահմանի երկայնքով ռուս սահմանապահ ուժերի թվաքանակի բազմապատկման ու երկու երկրների միջեւ սահմանային անցուդարձերի վերահսկումը խստացնելու միջոցով։

Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Իրանի տարածքով Նախիջեւանի հետ կապ հաստատելու մտադրության մասին  իրանական կողմի հետ համաձայնեցված  հայտարարությունը  չէր կարող  չմտահոգել հայկական կողմին։

Ադրբեջանն այդ հայտարարությամբ մատնանշում էր Նախիջեւանի հետ կապ հաստատելու իր այլընտրանքը, որից զրկված է հայկական կողմը՝ Արցախը Հայաստանին կապելու այլընտրանքային ճանապարհ ունենալու  առումով։

Բնականաբար, ադրբեջանական կողմի ակնարկը վերաբերում է Ալիեւի հռչակած  Ադրբեջանը նախիջեւանի հետ  կապող  «միջանցքի թեզին»,  որը  պետք է ունենա Լաչինի միջանցքին հավասարազոր կարկավիճակ։

Խնդիրն այն է, որ իրանական կողմին առերեւույթ  մտահոգում է  միայն Հայաստանի հետ իր սահմանի անձեռնմխելիության հարցը։ Իսկ Արցախի հայաթափմանը հանգեցնող Արցախ-Հայաստան կապի բացակայությունն առաջին հայացքից թվում է՝  չի կարող բացասաբար անդրադառնալ  Իրանի ազգային շահերի վրա, հետեւաբար չի կարող մտահոգել Թեհրանին։

Սակայն անհրաժեշտ է, որ հայկական կողմը նույնպես հստակ պատկերացում  ունենա  Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհ կառուցելու Բաքվի հռչակած նախագծի շահարկման վտանգավոր հետեւանքների մասին  եւ Իրանի հետ  քաղաքական երկխոսության առարկա դարձնի հայկական կողմի համար այդ կարեւորագույն  թեման։  

Պետք է նկատի ունենալ, որ  Իրանը խիստ շահագրգռված  է նախկինի պես Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու եւ Նախիջեւանի նկատմամբ իր երբեմնի ազդեցությունը պահպանելու հարցում։ Սակայն հայկական դիվանագիտությունը  պարտավոր է ապացուցել, որ Արցախի հայաթափումը նույնպես Իրանի «կարմիր գիծն» է համարվում։

Թեհրանը քաջ գիտակցում է, որ Ադրբեջանի կազմում հայաթափված Ղարաբաղի առկայությունն Իրանի հետ փոխհարաբերություններում ամրապնդում  է Բաքվի դիրքերը։ Իսկ Իրանի ներքաղաքական կյանքի վրա ներազդելու բազմաթիվ լծակներ  ունեցող  Ադրբեջանի հետ  երկխոսելիս Թեհրանին նույնպես ազդեցության լրացուցիչ լծակներ են անհրաժեշտ, որոնցից մեկը կարող է լինել հայերով բնակեցված Արցախի հայանպաստ  կարգավիճակի հարցը։ 

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնեական լծակների օգտագործման

Հաջորդ գրառումը

ՀԳՀԾ ԹՆՋՈՒԿԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Երկու առաջնային խնդիր այս ընտրությունների համար

05/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԳՀԾ ԹՆՋՈՒԿԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական