Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԳՀԾ ԹՆՋՈՒԿԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

17/08/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաշինգտոնը կընդունի՞ Թեհրանի առաջարկը

Արդյո՞ք  ժամանակն  է ավարտված համարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ  ընթացող հյուծիչ բանակցությունների ոդիսականը։ ՀԳՀԾ-ի մասին շրջանառվող լավատեսական տրամադրություններով հանդերձ,  բանակցող կողմերն այսօր էլ խուսափում  են խոսել գործընթացին վերջակետ դնելու  մասին,   քանի որ աշխարհն արդեն մի անգամ արձանագրել է 2015 թվականին հանգուցալուծված 5+1  «միջկոնտինենտալ» ձեւաչափով ընթացող բանակցությունների գլխավոր օրակարգը համարվող թնջուկի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կամայականությամբ տեւական ջանքերի շնորհիվ ստորագրված փաստաթղթից հրաժարվելու փաստը։

Եվ ահա, էքսնախագահ Թրամփի կատարածը խմբագրելու վճռականությամբ Սպիտակ տուն եկած Բայդենի նախաձեռնությամբ 16 ամիս տեւած բանակցություններից հետո, կարծես  շոշափելի է դառնում հարցի կարգավորումը։   

Տպավորությունն այնպիսին է, որ շուտով պիտի հրաժարվենք  բանակցությունների ետնաբեմերում այդ խնդրի շուրջ ձեւավորվող ենթադրությունների հիման վրա դատողություններ անելու պրակտիկայից ու հետեւենք բացառապես  պաշտոնական հայտարարություններին։ 

Եվ այսպես, արձանագրում ենք, որ խնդրի հանգուցալուծման նպատակով օգոստոսի 8-ին Եվրամիության ներկայացրած առաջարկությունների փաթեթը քննարկման դրվեց օգոստոսի 15-ին ԻԻՀ նախագահ Ռայիսիի գլխավորությամբ անցկացված  Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտահերթ նիստին, եւ իրանական կողմի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի զեկույցից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում, որոշակի վերապահումներով, ընդունվեց  առաջարկությունների փաթեթը, որը մինչեւ պայմանավորված ժամկետի ավարտը  փոխանցվեց Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին։

Դրան հետեւեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությունն առ այն, որ երեքշաբթի Վաշինգտոնն ստացել է Իրանի պատասխանը  Եվրամիության ներկայացրած առաջարկությունների փաթեթին ու համատեղ քննարկում է Թեհրանի դիրքորոշումը։

Իրանի պատասխանը համատեղ  քննարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Եվրամիության խոսնակը՝ խուսափելով սակայն նշել  քննարկումների արդյունքների հրապարակման  մասին  որեւէ  վերջնաժամկետ։

ՀԳՀԾ-ի շուրջ պաշտոնական հայտարարությունների բացակայության պայմաններում առայժմ ստիպված ենք դարձյալ ապավինել թափառող այն տեսակետին, որ  Եվրամիությանը  ներկայացրած Իրանի դիրքորոշման գլխավոր առաջարկն ու պահանջը, ըստ ամենայնի,  վերաբերելու է ստորագրման ենթակա նոր փաստատթղթից ԱՄՆ ապագա նախագահների հրաժարման դեպքում Իրանին վնասի հատուցում վճարելու պարտադրանքին։

Դարձյալ մտնելով  ենթադրությունների հեղհեղուկ  դաշտը՝ կարող ենք ասել, որ Իրանի պահանջն ընդունելու դեպքում նախագահ Բայդենը բախվելու է կոնգրեսականների լուրջ հակազդեցությանը։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ  ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ  ՀԱՏՄԱՆ ԿԵՏԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԸՆԹեՐՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Երկու առաջնային խնդիր այս ընտրությունների համար

05/06/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԸՆԹեՐՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական