Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու առաջնային խնդիր այս ընտրությունների համար

Գեղամ Մկրտչյան
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանական այս ընտրությունների նախադռանը մի արժանավոր հայուհի իր ֆեյսբուքյան էջում ցավով գրում էր. «Ես վախենում եմ հայ հասարակությունից»… Անշուշտ սա վերաբերելի է հայաստանյա՛ն հասարակությանը: Անկախացման առաջին օրերից մինչեւ այսօր մեր հանրությունը ոչ միայն այնքան շատ բան է տեսել-ապրել, այլ նաեւ այնքան տարբեր «մշակումների» է ենթարկվել թե՛ դրսի ուժերի, թե՛ ներսի իրարահաջորդ իշխանությունների կողմից ու վերջիններիս սերմանած «արժեքների» պատճառով, որ հիմա ասես ուղենիշները կորցրած ու մոլորված՝ չգիտես իր առաջվա ինչին է նման: Այս ընթացքը ցնցումներով աննախադեպ արագացնողն ու արդեն վտանգավոր հանգրվանի հասցնողն, ըստ ամենայնի, ութ տարի առաջ երկրի ղեկին հայտնված Փաշինյանի իշխանությունն է: Որն ամեն կերպ  աշխատում է ներկա ընտրություններով վերարտադրվել:

…Կա բարոյական առումով աշխարհում ընդունված կարգ. պարտված ղեկավարը կամավոր հեռանում է: Մեր պարագայում՝ բանակում չծառայած «գերագույն գլխավոր հրամանատարը» (ահա՛ մտածելու մի հերթական խնդիր) արցախյան 44-օրյայի դառն պարտությունից ու պատճառված ծանր կորուստներից հետո չհեռացավ: Մնաց եւ նորանոր ավերների դուռ բացեց, որոնց ստորեւ դեռ կանդրադառնանք:

Կա եւ ապշելիք մի բան, որի համար պատմությունը պետք է որ երբեք չների Նիկոլ Փաշինյանին: Եթե աշխարհն էլ կանգներ եւ պատմական իրողությունն ու Արցախի գոնե իրավականորեն համընդհանուր ամրագրված-ընդունված սուբյեկտայնության որոշակի աստիճանը (ինքնավար մարզը կար ու կար) անտեսելով ասեր՝ Արցախն Ադրբեջան է, Հայաստանի որեւէ ղեկավար երբեւէ իրավունք չուներ այդ նույնն ասելու, որքան էլ նրան եվրոպացի նենգ-շողոմաժպիտ շառլմիշելներն ու մյուսները թեկուզ ստիպած լինեին: Փաշինյանը դա ասաց, պաշտոնապես հայտարարեց՝ ի զարմանս երեւի ադրբեջանցիների էլ, ինչի համար նա մի՞թե չպետք է հեռանար կամ բոլոր օրինական միջոցներով առնվազն հեռացվեր: Մինչդեռ ինքը հիմա էլ անգամ կանգնում եւ հազարամյակների սեփական հող-հայրենիից, տուն-տեղից ու ամեն ինչից զրկված, անիրավված արցախցիներին ի տես, կրկին թշնամու ջրաղացին ջուր լցնելով պնդում է՝ այդ ե՞րբ է Ղարաբաղը մերը եղել…

Իսկ մենք ասենք նաեւ՝ միայն հանրահավաքների հարթակներից ու ԱԺ ամբիոնից հռետորաբանելու վարժված, մասնագիտորեն դիվանագիտությունից հեռու, ոչ տնտեսության մարդ, ոչ իրավագետ կամ պատրաստված քաղաքագետ, հետն էլ նաեւ իր առաջնորդությամբ պարտված, թուլացած Հայաստանը ղեկավարող Փաշինյանն ինչպե՞ս  կարող էր եւ հետո էլ ինչպե՛ս կարող է գոնե նվազագույն հաջողությամբ բանակցել դիվանագիտական սադրանքներում հղկված եվրոպացիների, Հե՜յդար Ալիեւի արդեն հին դիվանագետ որդի, թիկունքին առնվազն Թուրքիա ու նավթուգազային խայծն ունեցող, հաղթանակից ձիավորված, անհագ Ալիեւի հետ: Նաեւ օրենքի թերության պատճառով երկրում փաստացի անձնիշխանություն իրականացնող վարչապետի (եւ նրան երկրորդող թիմակից պաշտոնյաների) որոշ   հնչեցվող թշնամահաճ գաղափարներ ու հայտարարություններ՝ դրանցից բխող քայլերով, կարծես նույնիսկ թշնամուց առաջ են ընկնում, նրան միտք հուշելով: Ինքն առաջինը հրապարակավ չհայտարարե՞ց, թե Արարատ լեռը մերը չէ, մեզ հետ կապ չունի, մերը Արագածն է միայն: Ու նույնիսկ անտարբեր աշխարհի աչքին հայության խորհրդանիշ մնացող Լեռան պատկերը սկսել են հանել մեր սիմվոլիկայից…

Հատկապես այսօրվա արագ գիշատիչվող աշխարհում, լրջագույն խնդիրների առջեւ կանգնած մեզ նման երկրի, պետության գոյատեւման ու ամրապնդման համար կենսականորեն կարեւորվում են ներքին համերաշխությունը, ազգային գաղափարների, արժեքների ու հենասյուների շուրջ համախմբվածությունը, տնտեսական առաջընթաց զարգացման հիման վրա պաշտպանունակության կայուն հիմքերի ստեղծումը: Մեր այն հայրենակիցները, որոնք կարեւորելով ներկա իշխանության հատկապես սոցիալական ուղղվածության, այդ թվում   նախընտրական շրջանում ձեռնարկած քայլերը, մտադիր են քվեարկել նրա ու իր թիմի վերընտրության օգտին, կուզենայինք նախ ավելի լայն հայացքով, երկրի եւ իրենց սերունդների ընդհանուր հետագա վիճակի (ճակատագրի) մտահոգությամբ պատկերացնեին հետեւյալը՝

Ինչ կլինի, եթե այս իշխանությունը վերարտադրվի

Նախ, կշարունակվի ազգի դարբնոց ու պետության ապագան կերտող դպրոցական եւ բուհական կրթության ապազգայնացումը: Հայաստանի բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը դարձել է ոչ պարտադիր: Փակվել է Կրթության ազգային ինստիտուտը: Հանրակրթության հիմնարար փաստաթուղթ պետական նոր չափորոշչով, որն ընդունվեց երկրի բուհական ու ակադեմիական մասնագիտական կառույցների համընդհանուր կտրուկ մերժողական կարծիքի բացարձակ արհամարհմամբ, հայաստանյան դպրոցը պատրաստելու է սոսկ որոշակի գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերած, բայց ոչ ազգային արժեքների կրող սերունդներ: Անտեսված է մեր ինքնության ու մշակույթի բարձրակետ հայոց լեզվի դաստիարակիչ դերը, մի տեղ այն նույնիսկ հավասարեցված է օտար լեզվին (գրված է՝ «մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»)… Ծնվել են այս ամենից բխող նոր ծրագրեր ու խառնակ, խոտելի դասագրքեր… 

Նույնիսկ «ազգային» բառը չի լինի մեր մշակութային եզակի կարեւորագույն  հաստատությունների պաշտոնական անվանումներում:

Մի քիչ ավելի, քան երեք տասնամյակ առաջ, Հայաստանը հզոր արդյունաբերության, ծաղկուն մշակույթի եւ աշխարհի հետ խոսող գիտության երկիր  էր, թեկուզ ոչ անկախ: Արդյունաբերական համալիրի գիշատչական հոշոտումը անկախացման առաջին շրջանում է ավարտվել: Մշակույթի ընդհանուր վիճակն էլ նախկինի հետ ոչ մի կերպ համեմատելի չէ: Իսկ այս իշխանության վերընտրության դեպքում մեր Գիտությունների ազգային ակադեմիան որպես համակարգ կվերացվի, իրենք նման որոշում են կայացրել: Որքան էլ, ինչպես հավաստիացնում են, ավելացրած լինեն գիտության ֆինանսավորումը, փաստ է, որ համակարգի 35-ից ավելի ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների, հաստատությունների, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ողջ ցանցը որպես այդպիսին կփակվի՝ դրանք առանց այն էլ խումբ-խումբ միավորվելիք բուհերի ու այլ կառույցների հետ միավորվելու անորոշ, «ղոչի կռնակին» գցվելու թվացող հեռանկարով: Կմնա գիտությունների ակադեմիա կոչվող երեւի ձեւական խորհրդակցական անիմաստ մի կառույց…

Գործի կգցվի «ակադեմիական քաղաքի» վիթխարածավալ, մեզ համար անիմաստ եւ անգամ ոչ լիարժեք իրագործելի թվացող ծրագիրը: Ահռելի ծախսեր, միջոցներ ու տեւական կազմակերպչական ջանքեր պահանջող այդ ծրագրով, ինչպես հայտնի է, նախատեսվում է մայրաքաղաքի ներկա շրջագծից դուրս, առայժմ ամայի վայրում ոչնչից կառուցել մի ամբողջ ավան իր շենքերով, համալիրներով ու ամեն տեսակ ենթակառուցվածքներով, ըստ վերն ասվածի՝ խումբ-խումբ իրար միավորելով այդտեղ տեղափոխել երեւանյան բուհերը: Հարյուր տարվա ընթացքում որպես երկրի ապագայի համար կարեւոր օջախներ հենց մայրաքաղաքի կենտրոնի իրար մոտ հատվածներում կառուցված, ինչպիսի՜ կուտակված էներգետիկա ունեցող բուհական լավագույն շենքերն ու կառույցները դատարկվելու եւ օտարվելու են որպես ինչ-ինչ առեւտրային կառույցներ… Ողջ գիտամանկավարժական միտքը, մեր սերունդների մտավոր առաջամարտիկ ամբողջ  ուսանող երիտասարդությունը քաղաքի սրտից աքսորվելու, քշվելու ու մեծաքանակ, վտանգալից գերկենտրոնացվելու  է այդ ծայրամասում, կտրված քաղաքի կյանքից: Միաժամանակ վտանգվում է երկրի մյուս քաղաքներում գործող բուհերի ու մասնաճյուղերի հետագա գոյությունը:

300 հանրակրական դպրոցի կառուցման, վերակառուցման կամ նորոգման գեղեցիկ թվացող ծրագրով հանրապետությունում 220-ից ավելի գյուղերի դպրոցներ կփակվեն՝ նաեւ վտանգելով այդ գյուղերի ապագան: Ամենաշատ փակվող դպրոցներ կլինեն Շիրակում՝ 48 եւ, ուշադրություն, Սյունիքում…

Կարծես չի զարկում եւ կարող է լռել Սփյուռքի հետ կապի ու համագործակցության երակը: Մշուշված են մեզ համար պատմական այս պահի հզոր բարեկամ լինելու պատրաստ եղած Իրանի հետ հարաբերությունները… Ռուսաստանի դեմ կտրուկ ու թշնամական երեւացող անզգույշ ցույցերի պատճառով մեզ համար ծանր հետեւանքներ կարող են լինել:

Հարեւան ոչ բարեկամ երկրի անվերջանալի պահանջների նկատմամբ անվերապահ զիջողության կողքին՝ գործող վարչապետն ու իր թիմն անզիջում, որոշ դեպքերում նույնիսկ օրենքի պարտադրանքով չզսպվող են ներքին քաղաքականության մեջ: Վերընտրվելու դեպքում Փաշինյանն ու իր վարչակազմը նոր անթույլատրելի դրսեւորումներով կշարունակեն մեր ազգային հենասյուն եւ մեր պատմության ընթացքում հաճախ նաեւ պետությանը փոխարինած Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արդեն տեւական ժամանակ մղվող, նույնիսկ սահմանադրական նորմերը ոտնահարող արշավը, որին ուղղված անօրինական  քայլերը ներառվել են իրենց նախընտրական ծրագրում:

Կշարունակվի հասարակության մեջ թշնամանքի, ատելության, պառակտման սերմանման այս հոռի ընթացքը՝ վտանգելով երկրի ու պետության ամրությունը:  Կշարունակվի ոչ համախոհների, ընդդիմադիրների ու քաղաքական մրցակիցների նաեւ դատական հալածանքն ու չեզոքացումը, կիրականացվեն այս նախընտրական քարոզչության, ավելի ճիշտ՝ անընդունելի տեսքով հակաքարոզչության ընթացքում տարբեր մարդկանց եւ ուժերի հասցեին վարչապետի սփռած «սատկացնելու», «չոքացնելու», գլուխը պատով տալու, (այն մյուս տգեղ բառը պատշաճ չեմ համարում կրկնելը) կարգի սպառնալիքները… Եվ այսպես շարունակ:

Ցավոք, մինչեւ հիմա ՀՀ բոլոր իշխանություններն իրենց հերթին ամեն ինչ արել են քաղաքական դաշտն ամայացնելու եւ արժեզրկելու, նոր արժանավոր ուժերի առաջ գալը թույլ չտալու համար, եւ այսօր, երկրի ապագայի համար իրոք բախտորոշ քվեարկության համար մենք մեծ ընտրության հնարավորություն կարծես թե չունենք, չնայած քվերակվող ուժերի քանակին: Ոմանց, ցավոք, լավ ենք ճանաչում, մի մասին էլ գիտենք միակողմանի, չգիտենք երկիր կառավարելու նրանց կարողության չափը: Բայց գոնե համեմատական կողմնորոշմամբ քվեարկել պարտավոր ենք:

Ամբողջ վերը շարադրվածը նկատի ունենալով համոզված ենք՝ առաջին խնդիրը նման իշխանությանը մերժելը եւ այս ընդհանուր վտանգավոր ընթացքը կանգնեցնելն է: Իսկ երկրորդը քվեարկության պարտադիր գնալն է: Եթե մի ուժը, օրինակի համար, 40 ձայն է ստացել 100 քվեարկողի դեպքում, նա կունենա 40 տոկոս քվե, իսկ եթե նույնքան ստացել է 1000 քվեարկողի դեպքում, կունենա 4 տոկոս…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնա՛ ընտրության

Հաջորդ գրառումը

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական