Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Բայդենի ուղերձը խիստ զայրացրել է Չավուշօղլուին. բայց ուղերձի պարագային թուրքերի խնդիրը դրա բովանդակությունը չէ, այլ՝ հեղինակը

25/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ուղերձը շատ ազղեցիկ էր:

Ըստ երևույթին դրանով է բացատրվում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հիվանդագին արձագանքը: Քանի որ ուղերձի տեքստը նույն օրը հրապարակվել է մեր կայքում, ուստի կրկնությունից խուսափելու համար ընդամենը հիշեցնենք դրա վերջին պարբերությունը. «Այստեղ և ամբողջ աշխարհում հայ մարդը ատելության չարիքին արձագանքել է հույսով: Եկե՛ք նորից պարտավորվենք ատելության դեմ մեր խոսքն ասել, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները։ Եվ եկե՛ք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կապրեն արժանապատվորեն, կվայելեն հարգանք, կլինեն անվտանգ ու ապահով»:

Թուրքական լրատվամիջոցները նախագահ Բայդենի ուղերձը համարել են «սկանդալային»:

Ինչ վերաբերում է Չավուշօղլուին, նա էլ թուրքական մամուլի տվյալներով՝ խիստ զայրացել է, որ ԱՄՆ նախագահն ուղերձում կրկին «ցեղասպանություն» է բնութագրել 1915-ի դեպքերը և բուռն հակազդեցությամբ արձագանքելով նրան՝ ասել է. «Նորից բեմ են բարձրացել այն շառլատանները, որոնք խեղաթյուրում են պատմությունը: Քաղաքական հայտարարություններով պատմությունը նորից գրել հնարավոր չէ: Նրանք, ովքեր հետամուտ են իրենց այս դիրքորոշմանը, նրանց հիշելու են որպես պատեհապաշտ, չարամիտ և երկերեսանի մարդկանց: Փառապանծ թուրք ազգին պատմության դասեր տալ  ոչ ոք չի կարող»:

Նախագահ Բայդենի ուղերձի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը՝ պատճառաբանելով, թե դա ձևակերպված է միջազգային իրավունքի նորմերին հակասող արտահայտություններով, ուղերձը հայտարարել է անընդունելի և դատապարտելի:  

Հիրավի, ԱՄՆ-ի նախագահի ուղերձին Չավուշօղլուի և Թուրքիայի հակազդեցությունը չափազանց կոշտ է, լկտիության է հասնում: Ակնհայտ է, որ առանց նախագահ Էրդողանի գիտության, Չավուշօղլուն չէր կարող այդպիսի արձագանք տալ ուղերձին: Սակայն թվում է, թե հակազդեցության պարագայում Թուրքիայի խնդիրն ուղերձի բովանդակությունը չէ: Ի վերջո այդպիսի ուղերձ նախագահ Բայդենն արդեն 2021-ի ապրիլի 24-ին հրապարակել էր: Ավելին՝ նա դրանով փաստորեն վավերացրել էր 2019-ի հոկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հաջորդաբար ընդունած  ցեղասպանության բանաձևերը, որոնք պաշոնական Վաշինգտոնի վարչակարգին կոչ են արել նպաստել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը և պայքարել ժխտողականության՝ այսինքն Թուրքիայի դեմ: Հետևաբար, ուղերձի բովանդակությունը չպետք է առանձնապես հուզեր թուրքերին: Բայց ուղերձի հեղինակն անպայման կհուզի, որովհետև Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի նախագահն է, իսկ ԱՄՆ-ը՝ աշխարհի միակ լիարժեք գերտերությունը:

Եթե այդպիսի գերտերություն ճանաչում է ցեղասպանությունը, ապա ակամա, թեկուզ մասնակի, ստանձնում է նաև դրա հետևանքների վերացման պատասխանատվությունը: Մնում է, որ մենք արդեն միջազգայնորեն ճանաչված Հայոց ցեղասպանության փոխարեն մտածենք միջազգայնացնել դրա հետևանքների վերացման հարցը:   

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուշադրություն. դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք

Հաջորդ գրառումը

Փաշինյանն անցած տարվանից համաձայնել է, որ Լաչինի միջանցքը դառնա Ադրբեջանի տարածք. ուրեմն ինչո՞ւ Ադրբեջանը չպետք է կարողանա իր տարածքում անցակետ տեղադրել. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե ուզում եք, որ Փաշինյանը պարտվի, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին. Թաթոյան

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վանաձորի փրկարար ջոկատի մեքենան վթարի է ենթարկվել. հրշեջ-փրկարարը մահացել է

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անուշավան եպիսկոպոսը համաձայնել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում դիմավորել Փաշինյանին. «վարձքը» կլինի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնին վերընտրվելը

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների միտումնավոր զեղչումը կարող է հանգեցնել հերձվածի

26/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանն անցած տարվանից համաձայնել է, որ Լաչինի միջանցքը դառնա Ադրբեջանի տարածք. ուրեմն ինչո՞ւ Ադրբեջանը չպետք է կարողանա իր տարածքում անցակետ տեղադրել. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական