Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուշադրություն. դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք

Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների տեղադրած անցակետում մեծ ցուցանակ է կանգնեցվել, վրան ադրբեջաներեն գրված է՝

«Ուշադրություն, դուք մտնում եք Ադրբեջանի Հանրապետության տարածք»։

Այսինքն՝ Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ համարում է իր տարածքը։

Արդեն 3 օր է, ինչ անցակետի պատճառով անգամ Կարմիր խաչի բեռնատարները չեն կարողանում հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ։