TRIPP-ի շնորհիվ Ալիևն սկսել է հիմնանորոգել Նախիջևանի 420 կմ երկարությամբ ճանապարհներերը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում խոշոր վերանորոգումներ կիրականացվեն 420 կմ երկարությամբ ճանապարհների վրա։
Ինչպես հաղորդում է APA-ն, սա արտացոլվում է Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը արագացնելու լրացուցիչ միջոցառումների մասին հրամանագրում։
«Հրամանագրի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախարարների կաբինետին հատկացվել է 70 միլիոն մանաթ՝ 420 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ վերանորոգման համար։ Դրանց թվում են երկու միջգյուղական ճանապարհներ, ինչպես նաև հինգ քաղաքների և 10 գյուղերի ճանապարհներ, որոնք կապում են 26 բնակավայրեր՝ ընդհանուր 156,300 բնակչությամբ»,-հայտնում է APA-ն։
Հատկանշական է, որ Ալիևը Նախիջևանի տնտեսական զարգացման, ճանապարհների թանկարժեք հիմնանորոգման ծրագիրն սկսել է, երբ TRIPP-ի իրագործումը դարձել է իրատեսական։ TRIPP-ի միջոցով՝ Հայաստանի տարածքով, Ադրբեջանը հնարավորթյուն կստանա իրականացնել իր վաղեմի երազանքը՝ Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ։
