Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների շուրջ։

Բացառության կարգով՝ ես որոշեցի պատասխանել Թուգչե Թեջիմերի կողմից թուրքերենով գրված «Սփյուռքի և Հայաստանի կառավարության հակասական շահերը․ ANCA-ի օրինակը» վերնագրով հոդվածին, որը տեղադրված է Անկարայի համալսարանի «Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի» կայքում։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մյուս հակահայ «գրողների», որոնք լի են թույնով, նա չի օգտագործել վիրավորական լեզու։

Թեջիմերը Հայագիտական կենտրոնի գլխավոր խմբագիրն է։ Հետաքրքիր է, որ իր LinkedIn էջում նա նշում է, որ «մասնագիտական մակարդակով տիրապետում է» հայերենին, իսկ տարրական մակարդակով՝ «ռուսերենին և անգլերենին»։ Նա պատմության դոկտորական աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանում, իսկ «Հայոց լեզու և մշակույթ» մասնագիտությամբ կրթություն՝ Անկարայի համալսարանում։ Վերջին տարիներին թուրքական համալսարանները Հայաստանից դասախոսներ են հրավիրում՝ թուրք ուսանողներին հայերեն սովորեցնելու համար։ Կարծում եմ կռահում եք, թե ինչու։

Թեջիմերն իր հոդվածն սկսում է հետևյալ հայտարարությամբ․ «ANCA-ն (Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ) արդեն երկար տարիներ գործում է որպես ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկը, որը հայտարարում է, թե պաշտպանում է հայկական սփյուռքի և անուղղակիորեն նաև Հայաստանի շահերը Միացյալ Նահանգներում»։ Այնուհետև նա ներկայացնում է իր հիմնական թեզը․ «Սակայն, սփյուռքի վրա հիմնված շահագրգիռ խմբերի, ինչպիսին է ANCA-ն, հաճախ հանդիպող կառուցվածքային խնդիրներից մեկը սփյուռքի կազմակերպությունների նյութական և քաղաքական առաջնահերթությունների և Հայրենիք-պետության քաղաքական գծի և այն երկրի [Միացյալ Նահանգներ] ռազմավարական շահերի միջև անհամատեղելիությունն է, որի քաղաքացիներն են նրանք։ ANCA-ի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս երկընտրանքի հետևանքով առաջացած լարվածությունը»։

Ես կփորձեմ ցույց տալ, որ սա կեղծ փաստարկ է: Ինքս համանման մեկնաբանությունների թիրախ եմ դարձել Փաշինյանի որոշ հայ կողմնակիցների կողմից, որոնք համաձայն չեն վարչապետի հասցեին իմ քննադատությունների հետ: Հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն, Փաշինյանի պաշտպաններն անհիմն անձնական հարձակումներ են անում՝ իմ քննադատություններին պատասխանելու փոխարեն:

Նրանք ինձ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում հետևյալի վերաբերյալ՝

1․ աջակցել եմ Հայաստանի նախկին ղեկավարներին,

2․ ռուսամետ եմ կամ վարձատրվում եմ ՊԱԿ-ից,

3․ իրավունք չունեմ քննադատելու կառավարությանը, քանի որ Հայաստանում չեմ ապրում։

Բնականաբար, դրանք բոլորը կեղծ փաստարկներ են։

1) Ես եղել եմ բոլոր ղեկավարների՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի խիստ քննադատը։ Ավելի կարևոր է, որ իմ քննադատությունները ես արտահայտել եմ բացահայտ ու համարձակորեն՝ նրանց երեսին, նախագահական պալատում նստած, և ոչ թե թաքնվելով համակարգչի ստեղնաշարի հետևում, ինչպես անում են ոմանք։ Իմ քննադատների մեծ մասը երբեք չէր համարձակվում խոսք ասել այն ժամանակ, երբ այդ ղեկավարները իշխանության գլուխ էին, քանի որ վախենում էին կորցնել իրենց աշխատանքը կամ բախվել ավելի ծանր հետևանքների։

2) Ակնհայտ է, որ ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ ՊԱԿ-ի գործակալ։ Նման ամոթալի բաներ ասողները ենթադրում են, որ միայն ՊԱԿ-ի գործակալներն են հակափաշինյանական։ Կա մի հայկական ասացվածք, որը լիովին նկարագրում է այս իրավիճակը. «Հայհոյանքը փաստի սով է»։

3) Նրանց, որոնք ասում են, թե ես իրավունք չունեմ որևէ քննադատական ​​խոսք ասել Փաշինյանի մասին, քանի որ ապրում եմ Սփյուռքում, պատասխանում եմ․

ա) Դուք փորձում եք լռեցնել Փաշինյանի հասցեին իմ քննադատությունը ոչ թե այն պատճառով, որ ես սփյուռքում եմ ապրում, այլ որովհետև ձեզ դուր չի գալիս իմ ասածը։ Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ արտահայտելու իմ կարծիքը։

բ) Հայաստանը համայն հայության Հայրենիքն է։ Ոչ ոք իրավունք չունի մեկ այլ հայի ասել, որ չխոսի Հայրենիքի մասին, անկախ նրանից, թե նա որտեղ է ապրում։

գ) Որպես մարդ և որպես լրագրող, ես իրավունք ունեմ ազատորեն արտահայտվելու։ Ոչ ոք չի կարող լռեցնել ինձ միայն այն պատճառով, որ համաձայն չէ ինձ հետ։

դ) Ինչո՞ւ է ընդունված մեկնաբանել աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն երբ խոսքը գնում է մեր Հայրենիքի՝ Հայաստանի մասին, մեզ ստիպում են լռել։

ե) Ես երկքաղաքացի եմ՝ ունեմ Հայաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն, ուստի, լիարժեք իրավունք ունեմ արտահայտվելու այն երկրի իրադարձությունների մասին, որի քաղաքացին եմ։

զ) Նրանց, որոնք ասում են, թե Հայաստանի կառավարությանը քննադատելը հայրենասիրություն չէ, իմ պատասխանը հետևյալն է՝ ընդհակառակը, երբ տեսնում ես, որ Հայրենիքդ կործանման եզրին է՝ լռելը, ճիշտն ասած, հայրենասիրություն չէ։

է) Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը չի կարողանում տարբերակել Փաշինյանի կառավարության քննադատությունը Հայաստան պետության քննադատությունից։

Վերադառնալով թուրք գիտնական Թեջիմերի հոդվածին՝ նա սխալվում է, երբ պնդում է, որ ANCA-ն չպետք է քննադատի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԱՄՆ կառավարություններին։ Եթե տեսնում ես, որ քո Հայրենիքը սխալ ուղղությամբ է շարժվում, մի՞թե, ըստ նրա, ճիշտ է աչք փակել և անտեսել տեղի ունեցողը։

Ինչպե՞ս կարող է ANCA-ն չարձագանքել՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի է ունեում Հայաստանում։ Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարը վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի բխում երկրի շահերից, պե՞տք է արդյոք մենք բոլորս կուրորեն հետևենք և գովաբանենք այդ քաղաքականությունը, թե՞ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք ազգը։

Ակնհայտ է, որ կառավարության քաղաքականությանը հակադրվողները բախվում են ծանր հետևանքների՝ աշխատանքից զրկվելուց մինչև հանրային պարսավանք ու անհայրենասիրության մեղադրանքներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ձերբակալություն ու բանտարկություն։ Բայց սա այն գինն է, որը պետք է վճարել սխալ քաղաքականությունը շտկելու համար։

Տարօրինակ է, որ Թեջիմերը սխալ է համարում՝ ANCA-ի կողմից Իսրայելին քննադատելը Ադրբեջանին զինելու համար, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին: Սակայն հենց Թեջիմերն անում է այն, ինչի համար մեղադրում է ANCA-ին: Քանի որ նախագահ Էրդողանը խիստ քննադատում է Իսրայելին, նա պետք է հետևի իր իսկ խորհրդին և չհակասի իր կառավարության քաղաքականությանը:

Հարութ Սասունյան
www.TheCalforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական