Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբը ղեկավարած Արմեն Փամբուխչյանը, որը Արտակարգ իրավիճակների նախկին նախարարն է, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգական ու հանգամանքներն այդպես էլ չբացահայտված պայթյունը, երևանցիների քվեով չընտրված, բայց «Հանրապետություն» կուսակցության ձայներով քաղաքապետ դարձած Տիգարան Ավինյանի կողմից «կվարձատրվի»։ Փամբուխչյանն է լինելու Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալը։
Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ. կհայտարարվեն քաղաքապետի մյուս տեղակալների անունները։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։