Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Առանց Ռուսաստանի, Հայաստան չի լինի. Պետդումայի փոխնախագահ

Մեր դարավոր պատմությունն ամեն անգամ ապացուցում է, որ երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, և որ առանց Ռուսաստանի, Հայաստան չի լինի, բայց Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը այլ կերպ է մտածում և գնում է  Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհով. ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։

Նա մեղադրել է Հայաստանին Արևմուտքի թելադրած կանոնների համաձայն և հայ ժողովրդի կամքին հակառակ քայլեր ձեռնարկելու մեջ։

Տոլստոյը նշել է, որ Ռուսաստանի Պետդուման հանդես է գալիս ռուս-հայկական հարաբերությունների բարելավման դիրքերից։

 «Հայաստանի ժողովուրդը դարեր շարունակ իմացել է, թե ովքեր, երբ և ինչու են հանդես եկել՝ ի պաշտպանություն իրենց, և ինչպես են կառուցվել երկու երկրների հարաբերությունները:

 Ուստի, ես վստահ եմ, որ  այս բոլոր քաղաքական թյուրիմացություններն անցնելու են։  Արևմուտքի կողմից Հայաստանում արևմտամետ կուսակցություններ ստեղծելու ջանքերը, այս ամենը խոսում է եվրոպական երազանքի, եվրոպական կողմնորոշման, Հայաստանի երիտասարդության վրա հակառուսական վերաբերմունքի առումով ազդելու փորձի մասին։ Ռուսաստանի Պետդուման հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների բարելավման օգտին։

Սակայն Հայաստանի ղեկավարությունը փոխում է կուրսը։ Հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է փակի 2500 կազմակերպություն, որոնք ապակառուցողական դիրք են գրավում և գործում են Հայաստանի տարածքում։ Հայաստանում թիվ մեկ խնդիրը Արևմուտքի հետ համագործակցությամբ  փրկվելու պատրանքն է և  Եվրոպային հարող դիրքորոշումը, որին սատարում են Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները»,- եզրափակել է Պետդումայի փոխնախագահը։