Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Թուրք ահաբեկիչները նույնպես հրոսակախմբերի հետ ներխուժել են Հալեպ, Իդլիբ

Սիրիայում զինված խմբավորումներն ու Ասադի ռեժիմին ընդդիմացող խմբավորումները մտել են ռազմավարական նշանակություն ունեցող Սարաղիբ քաղաք։

Սիրիական բանակը հայտնել է, որ Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների գրոհը հետ է մղվել, հարձակվողները մեծ կորուստներ են կրել։

«Մեր ուժերը շարունակում են հետ մղել զինված ահաբեկչական խմբավորումների կողմից ձեռնարկված խոշոր հարձակումը», – ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ։

Հալեպ են մտել նաև  թուրք զիված ահաբեկիչները։ Հրոսակախմբերը ծանր հարված են հասցրել սիրիական բանակին։ Վտանգված են նաև հայկական բնակավայրերը։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել է ՌԴ՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ։