Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծառապատում

21/10/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հնագույն ժողովուրդներն, այդ թվում՝ հայերը, ծառի պաշտամունք են ունեցել, որը մինչ օրս էլ որոշ չափով պահպանվում է: Օրինակ՝ ուխտատեղիներում երազանք են պահում ու ծառի ճյուղերին թաշկինակ կապում: Հայերս ունենք «կենաց ծառ» արտահայտությունը, ծառը եկեղեցական ու ժողովրդական ծեսերի ժամանակ որպես խորհրդանիշ է կիրառվում, օրինակ՝ Ծաղկազարդին ուռենու ճյուղերը, կամ Նոր տարուն՝ զարդարված եղևնին: Հայաստանում կան ծառեր, որոնք առանձնահատուկ կենսագրություն ունեն, պատմության կամ դիպվածի հերոսներ են: Այլ կերպ ասած՝ ծառ-լեգենդներ են:

Վարդան Մամիկոնյանի կաղնին

Իջևանի Ակնաղբյուր գյուղում մի ընկած կաղնի կա: Այդ վայրն ուխտատեղի է: Հայրենական մեծ պատերազմ գնացող զինվորները, իսկ Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ նաև մեր կամավորները ռազմաճակատ մեկնելուց առաջ կաղնու առջև երդվելիս են եղել արյան գնով պաշտպանել հայրենիքը: Նորակոչիկների երդման արարողություններ  էլ են կազմակերպվել այնտեղ: Ասում են՝ կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը: 450 թվականին Խաղխաղի ճակատամարտում պարսիկների դեմ կռվելով ու նրանց հաղթելով՝ տունդարձի ճանապարհին սպարապետն, ի նշան հաղթանակի, խորհրդանշական կաղնի է տնկում: Ծառն ապրում է 1500 տարի: Ժողովրդի մեջ պաշտամունք է ստեղծվել կաղնու նկատմամբ. անգամ «Վարդանանց կանչ» տոն կա՝ ժողովրդական ծես, որին մասնակցում են թե՛ տեղացիները, թե՛ այլ վայրերից եկած ուխտավորներ: Վարդան Մամիկոնյանի տնկած հսկա կաղնին, իր կյանքն ապրելով, 1500 տարի հետո ընկել է: Այն այսօր էլ հուշակոթողի նշանակություն ու արժեք ունի:

Դեդեկտիվային ընկուզենի

Տավուշի Հաղարծին եկեղեցու հետևում՝ զառիթափի պռնկին բարձր ընկուզենի կար, որը պակաս հմայք ու արժեք չուներ, քան հուշարձանը: Բայց  ընկուզենին վառել են: Կայծակը չի խփել, ոչ էլ ինքն իրեն է վառվել. ուղղակի վառել են: Ինչի՞ն էր խանգարում ծառը, ո՞ւմ բաժին օդն էր շնչում՝ հայտնի չէ, վառել են ու վերջ: Սևացած-մոխրացած փչակի մի հատվածն էր մնացել: Առաջվա պես մարդիկ էլի էին նկարվում վառված ծառի տակ: Ընկուզենին վառողի վատությունն էլ իրեն մնաց: Բայց հետո կաղնու այրված մասունքներն էլ մարդիկ ոչնչացրին։

Իմ հեռու-հեռու նաիրյան դալար բարդի

Կար-չկար մի բարդի կար: Ավելի ճիշտ՝ 2 բարդի: Խոսքը դեռ նախորդ դարասկզբի գեղանկարներում, ֆիլմերում ու լուսանկարներում Արարատի բնապատկերի մասին է՝ Սիսն ու Մասիսը, Արարատյան դաշտավայրը, կապույտ երկինքն ու այդ ֆոնին՝ երկու բարդիները՝ մեկը բարձրահասակ, մյուսը՝ մի քիչ կարճ: Բարդիներն Արարատի մարզի Ազատավան գյուղում էին: Մեկ դար կանգուն էին, չկար Մասիսի նկար՝ առանց հանրահռչակ բարդիների: 10-15 տարի առաջ արված գեղանկարներում ու լուսանկարներում տեսնում ենք, որ Մասիսները կան, Արարատյան դաշտավայրն ու կապույտ երկինքը՝ նույնպես, բայց բարդիներից մեկը չկա: Պարզվում է՝ կարճահասակ բարդին էլ չկա:Ավելին՝ եթե այսօր Մասիսիների նկար տեսնեք՝ թեկուզ մեկ բարդիով, իմացեք, որ արտանկար է, որովհետև երկրորդ բարդին էլ է ընկել: Ազատավանի բնակիչներն ասում են. «Մեկ դար ապրեցին զույգ ծառերը. բարդի էին, հո կաղնի չէին, որ 500 տարի ապրեին»:

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պիտի ստեղծագործես, որ փրկվես. «Վահան Թեքեյան» 29-րդ մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

Հաջորդ գրառումը

Արմեն Փամբուխչյանը «կվարձատրվի»

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Փամբուխչյանը «կվարձատրվի»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական