Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՀԱՄԱՍ-ն ազատել է արձակել երկու պատանդների. նրանք մայր ու աղջիկ են՝ ԱՄՆ-ից

Պատանդների ազատ արձակման մասին հայտարարություն է արել Գազայի հատվածում պաղեստինյան շարժման ներկայացուցիչ Աբու Օբեյդան. գրում է Reuters-ը։ The Times of Israel-ը նշում է, որ որոշումը կայացվել է «մարդասիրական նկատառումներով»։

Օբեյդայի խոսքով՝ այս քայլն արվել է «ամերիկյան ժողովրդին և ողջ աշխարհին ապացուցելու, որ Ջո Բայդենի և նրա ֆաշիստական ​​վարչակազմի հայտարարությունները կեղծ են և անհիմն»։

Հրատարակության տվյալներով՝ կանանց կհանձնեն Միջազգային Կարմիր խաչին, որը նրանց նախ կտեղափոխի Եգիպտոս, ապա՝ Իսրայել։ Նշվում է նաև, որ պատանդներին ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի որոշումը կայացվել է միակողմանիորեն։

Ավելի վաղ Իսրայել կատարած այցի ժամանակ Բայդենն ասել էր, որ «ՀԱՄԱՍ-ը որպես կենդանի վահան՝ օգտագործում է Գազայի անմեղ մարդկանց, անմեղ ընտանիքներին՝ տեղակայելով իր հրամանատարական կենտրոնները, զենքերը և կապի թունելները բնակելի թաղամասերում»։