Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հնարավոր է համարում, որ COVAX ծրագրի շրջանակներում տարածվող պատվաստանյութերի թվում կլինի ռուսական «Սպուտնիկ V»-ը: Դա իրականացնելու համար այն պետք է ստանա ԱՀԿ հաստատումը արտակարգ իրավիճակների օգտագործման համար:
COVAX ծրագիրն այժմ համաձայնագրեր ունի պատվաստանյութեր արտադրող Pfizer /BioNTech-ի և AstraZeneca-ի հետ: Միջազգային այս մեխանիզմը նախատեսում է սուբսիդավորել աղքատ երկրների կողմից պատվաստանյութերի ձեռքբերումը բարձր եկամուտ ունեցող երկրների վճարումների հաշվին:








