Անհրաժեշտ է վեց ամիսը մեկ պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ, հայտարարել է ՌԴ Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Նա նշել է, որ COVID-19-ը անընդհատ մուտացիայի է ենթարկվում:
«Անհրաժեշտ է պատվաստել նաև հիվանդացածներին որպեսզի արյան մեջ անընդհատ ունենան պաշտպանիչ հակամարմինների բարձր տիտրեր: ․․․Որպեսզի վիրուսն անմիջապես հանդիպի հակամարմինների մեծ քանակի, որոնք կչեզոքացնեն այն», ասել է նա երեքշաբթի մամլո ասուլիսում՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին պատվաստվել:
Կորոնավիրուսային վարակը, նույնիսկ մեղմ ձևով, վտանգավոր է իր հետևանքներով, նախազգուշացրել է Կենտրոնի ղեկավարը: Ռուսաստանում նոր վարակվածության մոտ 90%-ն այժմ բաժին է ընկնում հնդկական շտամին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: