Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

5 զոհ, 5 վիրավոր. Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա

20/01/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ. հաղորդում է «Արմենպրեսը»։

Դրա հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է:

«Շատ ծանր դեպք է։ Ցավակցում ենք ընտանիքներին։ Հինգ հոգի զոհվել է։ Ցավոք, նրանցից մեկը մեր աշխատակիցն է: Հինգ հոգի վրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է: Նրան վիրահատում են, և բժիշկներն առայժմ չեն կարող ասել, թե որքան ծանր է նրա վիճակը: Վնասվել է զարկերակը, և հնարավոր չէ ասել՝ նա ողջ կմնա, թե ոչ։ Տա Աստված, որ ողջ մնա», – ասել է Գոմելաուրին։

Նախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է տեղի ունեցել այս հանցագործությունը։

«Մի քաղաքացի տնից կրակ է բացել ավտոմատ հրազենից: Տանը եղել է նրա երեխան՝ չափահաս տղան: Նա սկսել է կրակել պատշգամբի մի կողմից, հետո՝ մյուս կողմից», – պատմել է Գոմելաուրին։

Դրանից հետո, ըստ նախարարի, զինված անձի երեխան դուրս է եկել բնակարանից։

«Այնուհետև ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Նա մյուս կողմից է կրակ բացել և վիրավորել մեր սպային, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին», – ասել է Վրաստանի ՆԳ նախարարը։

Երբ դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, որը կասկածյալին կոչ է արել հանձնվել և բացել դուռը, հնչել է կրակոց։

«Երբ նրանք (խմբ.՝ հատուկ ջոկատի սպաները) ներս են մտել, նա պառկած էր մահճակալին, իսկ զենքը կողքին էր… Կային նաև մի քանի նռնակների պահանակի օղակներ: Հնարավոր էր ականապատում, սակրավորներ են կանչվել։ Այժմ նրանք ավարտել են (խմբ.՝ աշխատանքը)»,  – ասել է Գոմելաուրին։

Կասկածյալի տղան չի կարողացել նշել միջադեպի պատճառը։

«Նա ոչինչ չի կարող ասել: Նա ասաց, որ երբ դուրս է եկել, դիակներ են եղել, և նա փախել է», –  հավելել է Գոմելաուրին։

Այս հանցագործության մեջ կասկածյալը Վրաստանի պաշտպանության ուժերում ծառայել է մինչև 2021 թ.-ը։

«Մեզ անմիջապես հաստատեցին, որ (խմբ.՝ կասկածյալը) աշխատում էր 2006 թ.-ից, իսկ 2021 թ.-ին հեռացել էր: Մեզ նաև հաստատեցին, որ նա առաքելությամբ եղել էր Աֆղանստանում», – ասել է Գոմելաուրին։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի ձեռքբերում, պահում և կրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀ ԱԳՆ ղեկավարը Արցախի շրջափակման հարցով նամակ է ուղարկել ԵԽ Գլխավոր քարտուղարին

Հաջորդ գրառումը

Միջազգային հանրությունը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային հանրությունը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական