Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագտներին տարել են Դադիվանք

Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները և ռազմական կցորդները գնացել են բռնազավթված Քարվաճառ են  ու այցելել հայկական Դադիվանք։

Ադրբեջանական տեղական զլմները տեսանյութեր ու լուսանկարներ են տարածել։

«Հյուրերը ծանոթացել են համալիրին և հարակից տարածքին։

Դիվանագետներին լայնածավալ տեղեկություններ են տրամադրվել Խուդավենգի վանական համալիրի՝ հին աղվանական տաճարի պատմության մասին»,- գրել է ադրբեջանական APA-ն։

Չի նշվում, թե որ երկրի դեսպաններն են եղել «հյուրերի» ցանկում, բայց ենթադրելի է, որ ոչ մի դիվանագետ ծպտուն անգամ չի հանել, երբ լսել է ստահոդ տեղեկությունները՝ իբր Դադիվանքն աղվանական է։ Ոչ ոք չի հակադարձել ադրբեջանցի էքսկուրսավարին՝ Դադիվանքը հայկական է, վրայի խաչը, արձանագրությունները, պատերի որմնանկարները վկա։