Շաբաթ, 25 Հուլիս, 2026

1960 Թվականից Ի Վեր Երկրի Անտառային Տարածքները Նվազել Են Գրեթե 700.000.000 Հեկտարով. ita.am

Բույսերն ու հողը, հատկապես անձրևային անտառներում, կլանում են ածխածնի ծավալի շուրջ 30% -ը, ուստի կարևոր է հետևել լանդշաֆտի գլոբալ փոփոխություններին և պահպանել հավասարակշռությունը:

Nature Communications գիտական ամսագրում հրապարակվել է նոր ուսումնասիրութուն, որտեղ ներկայացվում է մարդկության կողմից Երկրի ցամաքային մակերեսը փոփոխելու ցուցանիշները, օրինակ՝ արևադարձային անտառների ոչնչացման միջոցով։ «Քանի որ հողօգտագործումը կարևոր դեր է խաղում կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու գործում, կարևոր է ուսումնասիրել, թե ինչպես է այն փոփոխվում և զարգանում»,- գրում են հեղինակները։

Պարզվել, որ 1960 թվականից ի վեր Երկրի ընդհանուր անտառային ծածկույթը նվազել է գրեթե մեկ միլիոն կմ2-ով և, միևնույն ժամանակ, վարելահողերն ու արոտավայրերն աճել են մոտավորապես նույնքան: Հաշվարկները ցույց են տվել, որ նույն թվականից ի վեր տարեկան փոփոխվում է 720,000 քառակուսի կիլոմետր հողատարածք, որը, ըստ հեղինակների, «Գերմանիայի տարածքից մեծ է մոտ երկու անգամ»:

Սակայն պետք է նշել, որ բնական լանդշաֆտի փոփոխությունը բնորոշ է մարդկության պատմության բոլոր ժամանակներին և, հատկապես, գյուղատնտեսական հեղափոխությունից ի վեր (12,000 տարի առաջ)։ Անցյալ հազարամյակում մարդիկ փոխել են «Երկրի ցամաքի մոտ երեք քառորդը»,-գրում են հեղինակները:

Այնուամենայնիվ, այս գլոբալ ցուցանիշները չեն արտացոլում տարածաշրջանային տարբերությունները: Օրինակ՝ Երկրի հյուսային հատվածում, Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում անտառային տարածքները վերջին 60 տարիների ընթացքում աճել են, իսկ հարավային հատվածում և զարգացող երկրներում անտառային տարածքների կորուստները անհիմն մեծ են:

Ամազոնում անտառային տարածքները ոչնչացվել են շաքարեղեգի և սոյայի արտադրության համար, Հարավարևելյան Ասիայում՝ արմավենիների, Նիգերիայում և Կամերունում՝ կակաոյի արտադրության համար:

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ 1960-ից ի վեր Երկրի մակերեսի շուրջ 17% -ը առնվազն մեկ անգամ փոխել է կարգավիճակը: