Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Քիչ առաջ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա  բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ: Ըատ ArmLur.am-ի տեղեկությունների, երկու կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ Պաշտպանության նախարարություն, որտեղից մեզ ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ զոհվածը պայմանագրային զինծառայող էր, 30 տարեկան: