Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել

Մեր կարողությունների շրջանակում մենք ամենայն թափով սպասարկել ենք Ղարաբաղից տեղահանված բնակչության քաղաքացիության դիմումները: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40 հազարից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են»:

Խոսելով ԼՂ-ից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացի դանդաղեցման վերաբերյալ քննադատությունների մասին՝ Արմեն Ղազարյանը նկատեց, որ դա նոնսենս է:

ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ բնակարանային ծրագիրը նպաստել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիության աճին: Դիմումների թիվն ավելի մեծ է, քան ձեռքբերումների թիվը:

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ից տեղահանվածների համար ՀՀ քաղաքացություն ստանալու կարգը նաև թվայնացվել է, ինչը հեշտացրել է գործընթացը, ապա ներկայացրեց ՀՀ քաղաքացիության շնորհումները կոնկրետ թվերով:

«Այս պահին ունենք Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհված 27948 ՀՀ քաղաքացիություն, որից 8676-ն այս տարվա ցուցանիշն է»,- ասաց նա:

Infoport.am