Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց

Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար  Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։

Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։

Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են։