ՔՊ-ի վարքագիծը «սրիկայական» կոչելը մեղմ է. Ռուբեն Մելիքյան

ՔՊ-ի վարքագիծը «սրիկայական» կոչելը մեղմ է։ Շա՜տ մեղմ է։ Սա՝ մեկ։
Երկրորդ, էդ «բարեվարքություն» կոչվածի դատավորն ո՞վ է։ Ո՞վ է՝ բացի քպ-ից։
Է եթե իրենք են որոշում, ուրեմն դա ոչ թե բարեվարքություն է, այլ իրենց համար ցանկալի վարքի պարտադրանք։
Եվ վերջապես երրորդ։
«Գայլն ու գառը» տրամաբանությամբ քպ-ի հետ հարաբերվելը միշտ հանգեցնում է «գառան խաշլամայի»։
Սա՝ ի գիտություն։
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
