Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է ուղղակի քրեորեն պատժելի արարք դարձնել․ Ռոբերտ Քոչարյան

03/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր հասարակության մոտ ինձ համար 2 գործոն բացահայտվեց, ես չէի մտածում, որ մենք կարող ենք այդքան հանդուրժողական լինել ստի նկատմամբ և կարող ենք այդքան հանդուրժող լինել ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ, եթե հանդուրժողականությունը մնա այս 2 երևույթի նկատմամբ, մեր հասարակությունը երբեք չի առողջանալու»,- իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը նկատեց, որ չի եղել մի դեպք, որ ՀՀ այսօրվա առաջին դեմքը ելույթ ունենա, և րոպեներ անց չպարզվի, որ նորից խաբել է: Եվ այդքանից հետո հետո նա շարունակում է ունենալ մեծ թվով համակիրներ, ինչը նորմալ չէ․

«Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է ուղղակի քրեորեն պատժելի արարք դարձնել։ Առնվազն օրենսգրքում պետք է մի բան մտցնել, որ եթե ապացուցվի, որ պաշտոնյան ստել է՝ ինքը կորցնում է պաշտոնը, և, օրինակ, 5 տարի իրավունք չունի զբաղեցնել որևէ պետական պաշտոն։ Այդպիսի խիստ մեթոդներ է պետք կիրառել այս բանից ձերբազատվելու համար, որովհետև մի հասարակությունում դու կարող ես աջ ու ձախ ստել, ստել, ստել, և դա դառնա մեր կենցաղի մի մաս, իսկ առաջին դեմքը պետք է օրինակ ծառայի․․․»։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը խոսեց պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող, սակայն ոլորտներից ընդհանրապես չհասկացող երևույթի և դրա հետևանքների մասին․

«Մարդ են նշանակում նախարար, որը կյանքում 3 մարդ ղեկավարած չկա, երբ մարդու կենսագրությունը տեղավորվում է 3 էջում՝ դպրոցն ավարտեց, ինստիտուտն ավարտեց, վերջ, էլ չկա, էլ բան չկա գրելու, այդ մարդն աշխատանքային գրքույկ էլ չուներ, որովհետև ոչ մի տեղ չի էլ աշխատել և հանկարծ դառնում է նախարար, հետո էլ մի քանի ոլորտներ միացնում են, և 6-7 ոլորտի պատասխանատու է դառնում, արդյունքը դառնալու է տգիտության ծայրահեղ մի աստիճանը։ Մենք չենք կարող մեր հանրությունն առողջացնել, եթե այս որակները չփոխենք»։

Անդրադառնալով քրեական գործեր հարուցելու պրակտիկային, Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում մարդիկ սկսել են դրանով հպարտանալ, ինչը նորմալ երևույթ չէ․

«Այսպես չպետք է լինի, և երբ որ երկրում գյուղապետ չկա, որի վրա 2-3 քրեական գործ հարուցված չլինի, քաղաքապետ կա, որի վրա 28 քրեական գործ է հարուցված, և այդ քրեական գործը հարուցելուց հետո կան դեպքեր, որ մոտ 2 տարի որևէ քննչական գործողություն չի արվում։ Պատկերացնում եք, չէ՞, քրեական գործը հարուցվում է, երբ այդ գյուղապետին պետք է ինչ-որ բան հասկացնել, միանգամից ասում են՝ հիշո՞ւմ ես, քրեական գործ կար։ Սա նորմալ չի, երբ նույնիսկ օրինապաշտ քաղաքացին ինչ-որ ժամանակի ընթացքում այնպես է հարմարվում այդ քրեական գործին, որ սկսում է այլ կերպ նայել՝ քրեական գործ է, էլի, ի՞նչ է եղել։ Իրոք շատ վատ բան է, և մենք այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկրում վերադառնա այն վերաբերմունքը, որ լավ չի քրեական գործի տակ լինելը»։

Հարցին՝ թե արդյոք նեղացած չե՞ք ժողովրդից, Ռոբերտ Քոչարյանը կատակելով պատասխանել է․

«Հիմա ինձ Աբու-Լալա Մահարիի տեղ բան անեմ․․․ ինքն էլ էր նեղացած աշխարհից, ամեն ինչից․․․ Ընդհանրապես, սեփական ժողովրդից նեղանալը երևի ամենից անշնորհակալ գործն է, հակառակը, պետք է փորձես հասկանալ, թե ինչո՞ւ այդպես եղավ, ընդհանրապես ամեն ինչում, եթե ինչ-որ պրոբլեմի առնչվել ես, առաջին հերթին դու քեզ հարց տուր՝ «Ի՞նչ սխալ եմ ես թույլ տվել», միգուցե այդ ամենի մեջ քո մեղքի չափաբաժինը նաև կա․․․ Հետո, եթե նեղացած լինեի՝ հիմա ի՞նչ եմ անում, հետ եմ գալիս իշխանության, որ վրեժս լուծե՞մ ժողովրդից, թե՞ ինչ։ Հակառակը՝ գալու ենք և՛ ժողովրդի խնդիրները լուծենք, և՛ կենսամակարդակը բարձրացնենք․․․»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավետիք Իսահակյանի նամակը` Շուշանիկ Մատակյանին. 1893, ՄԱՐՏԻ 28, Էջմիածին

Հաջորդ գրառումը

Բայդենը հայտարարություն է արել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը հայտարարություն է արել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական