Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավետիք Իսահակյանի նամակը` Շուշանիկ Մատակյանին. 1893, ՄԱՐՏԻ 28, Էջմիածին

03/05/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի՛ քույրիկ.
Ի՞նչ գրեմ – արցունք, տանջանք, վիշտ, հեծծանք… Թառամեցան ծաղիկները, հանգան կայծեր՛ը, ձմեռն եկավ, բուք-բորան, մառախուղ, մոայլ, անապատ, անապա՛տ առանց օազիսի, ու՞ր Է երկինքը, սատղեոը, ծիածանը, արշալույսը. ո՞ւր է, ո՞ւր է անդրանիկ սերը, սերը պղատոնակա՛ն, մաքո՛ւր, անարա՛տ, կուսակա՛ն… Ու՞ր է, ո՞ւր… Ես լալիս եմ, Էս տանջվում.
Я вновь один, и вновь кругом
Все та же ночь и мрак унылый
И я в раздумье
Стою хад свежею могилой
Чего мне ждать, к чему мне жить,
К чему бороться и трудиться:
Мне большо некого любить,
Мне больше некому молиться!..
Այո՛, քույրի՛կ, այո՛, ես էլ ո՛չ ոքին չեմ սիրում, ո՚չ համար Էլ չեմ աղոթում…
Սակայն, ով գիտե, կարո՚ղ էի երևակայել, որ այն, այն ծաղիկը.— որի բուրմունքից արբեցած ես տարում էի,— թառամում է. ո՛չ, ո՛չ, չէի կարող, միթե կաոո՞ղ էի, միթե կարո՞ղ էի չսիրել «նորան»։
Երբ ես հուսահատ, երբ ես մռայլ, երբ ես հիսաթափված դիմում էի դեպի կորուստ, ո՞վ ինձ ձեռք տվեց, ո՛վ ինձ մխիթարեց, ո՛վ ինձ քաջալերեց, ո՛վ ինձ հույսեր խոստացավ, «նա՛», «նա՛»։
Երբ ես հոգնած կյանքից, երբ ես զզված գոյության անմիտ կովից, երբ ես մեռցրել էի հավատս թե դեպի մարդը և աշխարհը, ո՞վ ինձ նոր աշխարհ տվեց, ո՞վ ինձ իդեսղներ տվեց, ո՛վ երկինքն ու երկիրը սրտումս իջեցրեց, «նա՛», «նա՛»…
Երբ կյանքը իմ աչքում դատարկություն էր, խաղալիք էր, երբ աշխարհը կրքերի ե զվարճությունների օրորոց էր, եոբ աշխարհը ճահիճ էո, մարդիկ՝ գորտեր, ո՞վ ինձ ոգևորեց գիտության անվամբ. «նա՛», «նա՛»…
«Նա», «նա», «նա»՝ իմ փրկիչս էր…
0՜, «նա» այժմ, «նա» այժմ տանջվում է, դեո արև չտեսած գոլորշիանում է…
0՜, «նրա» օրերը, երկնային օրերը համրած են։
Ձմեռն եկավ՝ «նա» ծածկվում է, «նա» թաքչում է…
Եվ ես օրհնում եմ «նորան»…
Բայց ես, ես ի՞նչ անեմ, ես աաոել եմ ուզում, աարե՜լ. ապրել, ինչո՞ւ՝ չգիտեմ…
Ես չեմ ուզում այսպես կորչել, ոչնչանալ, աարել եմ ուզում հանուն գիտության, գիտության, միա՛յն գիտության համար ապրել, և իմ կյանքը գիտության համար նվիրել. ես գիտության, անմա՛հ գիտության զինվոր եմ ուզում լինել…
Այսուհետ սիրո ո՛չ շող ու ցող, ո՛չ բույր ու թույր…
Խաբուսիկ աշխարհ, խորամանկ դիմակ…
Ա՜խ, եթե ես կարողանայի աղոթել աստծուն, հավատալ աստծուն՝ երջանիկ կլինեի…
Եվ մի՜թե կա երջանկություն աշխարհի մեջ. ո՛չ, ո՛չ, նա ինքնախաբեություն, ինքնամոռացություն, եսականություն է… Ա՜խ, ես թշվառ եմ, ես ապերջանիկ, չկարեկցեք ինձ վերա. ես փոքրոգի չեմ, ես հաղթված չեմ կյանքի կովից։ Չկարեցե՛ք
Իմ վիշտը, իմ վերքը, իմ երգը թո՛ղ ձեզ չգրավե, թո՛ղ ձեզանից ևս արցունք չքամե… Մի՞թե ձեր վարդերը կարող էն –պսակ լինել ՛ի՛նձ. ,չեմ կամենում.. չե՛մ, չե՛մ…
Իմ արցունքները կարող են ինձ համար բուսցնել «նորա» նվիրական շիրմից փշեր և մամուռ, և այդ ինձ բավական է որպես պսակ, որպես հաղթանակ…
Դո՛ւք ուրախացեք, ղո՚ւք ապրեցեք, դո՛ւք սպասեցեք դարձյալ, կյանքը ղեո ժպիտ է տալիս է ձեզ համար, իսկ ինձ` ո՛չ…
«Նա» ձեզ համար մեռնում է, բայց ինձ համար՝ ո՛չ. «նա» միշտ կենդանի կմնա և՛ իմ սրտում, և՛ իմ երգերում, և՛ իմ աղոթքներում՝ ավելի մաքո՛ւր, ավելի սո՛ւրբ… իսկ գաղտնի տանջանքով ավելի շուտ կհասնեմ կյանքի նպատակին՝ գերեզմանին, քան թե ղուք… և. հավիտյան «նա» սիրում և օրհնում է ինձ և. ես՝ «նորան»։

Ավետիք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քամալա Հարիսը կգլխավորի Ազգային տիեզերական խորհուրդը

Հաջորդ գրառումը

Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է ուղղակի քրեորեն պատժելի արարք դարձնել․ Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է ուղղակի քրեորեն պատժելի արարք դարձնել․ Ռոբերտ Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական