Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Միջնամատը անպարտելիության ժեստ է․ Ալեն Սիմոնյանի մոր բացատրությունը

Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը:

Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ: Այս մասին նա հայտնել է ոստիկանությանը տված իր բացատրության մեջ:

Ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, ապա Մարիա Հովհաննիսյանն ասել է, թե չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել:

Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի մոր դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը: