Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ հիմնական խնդիրը մտածողության խնդիրն է». Փաշինյանը խոսել է աճյունների դեպքի մասին

ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի դիահերձարանում նկարահանված ծանր տեսարանին ու դրա շուրջ բարձրացած աղմուկին։

«Ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա հետրյալն է. Արդյո՞ք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։

Իսկ հարցի պատասխանն ստանալու համար նա նախ առաջարկեց առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել 2018թ–ից հետո դատաբժշկական ոլորտում իրականացված բարեփոխումները։

ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց.

▪️Մինչև 2018թ–ը դատաբժշկական կենտրոն գործել է միայն Երևանի դիահերձարանում և ունեցել է 25 սառնարանային տեղ, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չի ունեցել։

▪️Այսօր երևանյան դիահերձարանի կարողությունը շուրջ 200 սառնարանային տեղ է։Մասնաճյուղեր են բացվել Աբովյանում, Գյումրիում, Մարտունիում, Մեծամորում, Վանաձորում, Եղեգնաձորում, Սևանում ու Գորիսում։

▪️Հայաստանում առաջին սարքավորումը, որով կարելի է ԴՆԹ հետազոտություն իրականացնել, հայտնվել է միայն 2019թ–ին, երկրորդը ձեռք է բերվել արդեն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։