Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունն անմշակ մորթիների արտահանման համար 6 ամսվա արգելք է սահմանել

03/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 3-ի նիստում 6 ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել:

Խոսքը վերաբերում է հետեւյալ ապրանքներին՝

 Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,

. Ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված,

. Այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:

Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի  1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի  արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9

տոկոսով:  ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղեր:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ(4101)` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը:

2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 0.8 հազ. հատ ոչխարի  անմշակ մորթի և գառան մորթիկ(4102)` մոտ 3.3 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 70.0 %-ի աճ: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն (Կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն) իրականացվել է 39 ընկերության կողմից: 2020 թվականին արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019թ. նկատմամբ:

Ներկայումս «Կաշի» ԲԲԸ տարածքում գործունեություն է ծավալում Ar-Leather/ARMA ընկերությունը, որի արտադրական հզորությունները կազմում են տարեկան 6000տ կովի կաշի և 500 հազ. հատ ոչխարի մորթու վերամշակում: Ընկերությունը ներկայումս սարքավորումներ է ներկել Արգենտինայից և Իտալիայից և նախատեսում է մինչև 150 աշխատատեղի ստեղծում:

Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`  սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

Հաջորդ գրառումը

«Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ հիմնական խնդիրը մտածողության խնդիրն է». Փաշինյանը խոսել է աճյունների դեպքի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մասիսում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

03/06/2026
Նորություններ

Հայաստանի տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ապագան հստակ է և պայծառ. Հակոբ Արշակյան

03/06/2026
Նորություններ

Ռազմական արդյունաբերությունն այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում. ԲՏԱ նախարար

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ-ն կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի ԵՄ-ին, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը. Վոլոդին

03/06/2026
Հաջորդ գրառումը

«Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ հիմնական խնդիրը մտածողության խնդիրն է». Փաշինյանը խոսել է աճյունների դեպքի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026

Բաքվում կայացած առաջին տնտեսական երկխոսության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների ավելացման և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերում ԱՄՆ մասնակցության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական